Psymag.am-ը գրում է.
1965 թվականին դպրոցական Ռենդի Գարդները որոշում է փորձ անց կացնել` չքնել որքան հնարավոր է երկար ժամանակ: Նրան հաջողվում է չքնել 11 օր և նա հայտնվում է Գինեսի ռեկորդների գրքում:
Որոշ ժամանակ անց Ռենդիի ռեկորդն հաղթահարվում է, սակայն առողջության համար վնասակար լինելու պատճառով այս կատեգորիան հանվում է կազմակերպիչների կողմից: Չհաստատված ռեկորդներից ամենաերկարը 28 օրն է:
Սակայն ի՞նչ էր կատարվում Ռենդիի հետ այդ 11 օրերի ընթացքում: Հասկանալի է, որ սկզբից նա ուժեղ հոգնածություն էր զգում և շատ նյարդային էր դարձել: 5-րդ օրից սկսած նրա մոտ սկսվում են հայնվել ախտանիշներ, որոնք բնորոշ են Ալցգեյմերի հիվանդությանը: Այնուհետև նրա մոտ սկսվում են հալիցունացիաներն ու պարանոյա: Նրան սկսում է թվալ, թե ճանապարհային նշանները մարդիկ են, ինչպես նաև նա հավատում էր, որ ռադիոհաղորդավարն ուզում է իրեն սպանել:
Հետո Ռենդիի շարժողական ֆունկցիաները սկսում են արգելակվել, մատերը` դողալ, խոսքը դառնում է անհասկանլի, և նրա ուժերից վեր է լինում լուծել անգամ հասարակ մաթեմատիկական խնդիրները ու խնդրի լուծման կեսից նա սկսում էր մոռանալ, թե ընդհանրապես ինչում էր կայանում խնդիրը:
Վերջապես, 11-րդ օրում Ռենդին էլ չկարողացավ իրեն զսպել ու քնեց: Առաջին քունը տևում է մոտ 14 ժամ, այնուհետև մեկ օր արթուն մնալուց հետո նա քնում է ևս 8 ժամ: Դրանից հետո քնի նորմալ ցիկլը այլևս չի խախտվում:
Թեև համարձակ պատանին ինքնակամ էր գնացել փորձարկման, սակայն աշխարհում կան մարդիկ, ովքեր նման ընտրություն չունեն: Գոյություն ունի հազվադեպ հանդիպող գենետիկական հիվանդություն` Fatal Familial Insomnia, որը, ինչպես հուշում է անվանման առաջին բառը, ավարտվում է մահվան ելքով: Այն սովորաբար սկսվում է սովորական անքնությունից և արագ զարգանում մինչև մկանային սպազմերն ու փսիխոզները: Այնուհետև հիվանդն ընկնում է կոմայի մեջ, որից հետո էլ անխուսափելիորեն հայտնվում է դիահերձարանում (ինչի համար հարազատները երբեմն անգամ ուրախ են լինում, եթե հաշվի առնենք այն տանջանքները, որոնց միջով անցնում է հիվանդը):
Գիտնականները նշում են, որ աննշան չափով քնից չհագենալն անգամ ազդում է մարդու մտավոր գործընթացների վրա: Նման մի շարք հետազոտություններ են անց կացվել բանակում, որտեղ քնից չհագենալը կյանքի մի մասնիկն է, բայց միաժամանակ մարդիկ պետք է կատարեն բարդ մտավոր աշխատանք (օրինակ` հրթիռատիեզերական զորամասերում, հակաօդային պաշտպանության զորքերում կամ հրետանային դիվիզիաներում):
Նյութն ամբողջությամբ` այստեղ