Tert.am-ը գրում է․
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հաագայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են հրադադարի և կայուն խաղաղության հասնելու քայլերը։
Այս մասին Զելենսկին հայտարարել է իր Telegram-ի ալիքում։
«Երկար և իմաստալից հանդիպում ունեցա նախագահ Թրամփի հետ։ Քննարկեցինք բոլոր իսկապես կարևոր հարցերը։ Շնորհակալություն պարոն նախագահին, շնորհակալություն Միացյալ Նահանգներին... Մենք խոսեցինք մեր ժողովրդին պաշտպանելու մասին։ Գնահատում ենք խաղաղությանը հասնելուն նպաստելու պատրաստակամությունը։ Մանրամասներն՝ ավելի ուշ», - գրել է նա։
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/06/25/trump-zelenskiy/4235194
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել