
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, գյուղ են ժամանել Լոռու մարզի քրեական ոստիկանության ծառայողները՝ քրեական վարչության պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ։
Մինչ քրեական և համայնքային ոստիկանները կժամանեին գյուղ, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Տարոնի բաժին և հայտնում են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի։
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ մահացածը Դարպաս գյուղի բնակիչ 54-ամյա Աշոտ Ա․-ն է, ում մարմնի վրա առկա է եղել հարվածի և սուր կտրող առարկայից ստացված վնասվածքներ։
Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ոստիկանները ու քննիչները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով 17 տարեկան է։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/06/24/1285933
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել