
Tert.am-ը գրում է․
Իսրայելը մտադիր է մոտ ժամանակներս ավարտել Իրանի դեմ գործողությունը եւ այդ մասին ծանուցել է ԱՄՆ-ին: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաներին։
Իսրայելի պաշտոնյաները փնտրում են պատերազմին վերջ տալու լավագույն ռազմավարությունը՝ վրեժխնդրությունից խուսափելու համար: Աղբյուրներից մեկը Reuters-ին ասել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կարծում է, որ մոտ է իր նպատակներին հասնելուն։
Իսրայելը կարողացել է ճիշտ ժամանակ ընտրել Իրանի վրա հարձակումների իրագործման համար, սակայն չի կարողանում վերահսկել մարտերի ավարտը, ինչը նրան սպառնում է հյուծողական պատերազմի մեջ ներքաշվել, եթե Թեհրանը որոշի շարունակել պատերազմը, Reuters-ին ասել են իսրայելցի պաշտոնյաներն ու վերլուծաբանները:
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/06/24/iran-israel-war/4235020
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել