րցախցիներին տրամադրվելիք մայիս ամսվա բնակվարձից ոչ մի նորություն… Այս մասին գրել է արցախցի հանրային գործիչ Լիաննա Պետրոսյանը:

«Մարդիկ փաստացի հայտնվել են զբաղեցրած վարձով բնակարաններն անհապաղ ազատելու խնդրի առջեւ (արդեն գրեթե մեկ շաբաթ այս մասին ստանում եմ անթիվ-անհամար նամակներ, զանգեր)։

Դրան զուգահեռ ՀՀ հարավային սահմանից ներգաղթի ալիքը կամաց-կամաց թափ է առնում։

Ի՞նչ է լինելու ՀՀ պաշտպանության ներքո գտնվող հարյուր հազարավոր փախստականների հետ, ինչպե՞ս պիտի մարդիկ շարունակեն ապրել այդ վարձով բնակարաններում, երբ դրսից ավելի վճարունակ մեծաթիվ մարդիկ են հայտնվելու…

Ո՞ւր է Արցախից տեղահանվածների սոցիալական բարելավված վիճակը»,- գրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել