Երեկ Հանրային հեռուստաընկերությունը աննախադեպ համերգ էր կազմակերպել: Հանրայինի բակում՝ Նորքի բարձունքում, նոր եթերաշրջանի բացմանը և հեռուստաընկերության 57-ամյակիննվիրված միջոցառում տեղի ունեցավ ՝ «Համերգ Հանրայինում» խորագրով:
Համերգը վարում էին Աննա Ավանեսյանն ու Արմեն Ամիրյանը: Այս համերգը, հաղորդավարներիփոխանմամբ, առաջինն ու վերջինը չի լինելու: «Հուսով ենք, որ հանրային համերգները կդառնան մի նոր,գեղեցիկ վանդույթ...
Առաջին ալիքը նման է առաջին սիրուն, որից կարող ես հեռանալ, բայց մոռանալ՝երբեք» - իր խոսքում նշեց հաղորավարուհի, Հանրային հեռուստաընկերության մամլո քարտուղար ԱննաԱվանեսյանը: Բացի բուն համերգային ծրագրից, հրավիրվածները համտեսեցին նաև Հանրային հեռուստաընկերությաննոր տարբերանշանով պատկերված տոնական տորթը:
Տոնական համերգին ելույթ ունեցան Ինգա և Անուշ Արշակյանները, Գոռ Սուջյանը, Լեյլա Սարիբեկյանը,Սիրուշոն, Ռաիսա Մկրտչյանը, Գևորգ Հակոբյանը, իսկ ողջ երեկո մենակատարներին նվագակցում էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:































Շարունակությունը ՝ այստեղ