
Ի՞նչ «մուտիլովկաների£ մասին է խոսել Անդոն, կոնկրետ չի ասել, բայց դատելով այն քարոզչությունից,որ ասնեք Անդոյի պուճուր Մուրազի Բորիկն է անում, կարելի է հաստատ ասել, որ խոսքն իմպիչմենտի գոծընթացի մասին է: Անդոն իրավունք ունե՞ր՝ Նիկոլին րոպե առաջ հեռացնելուն միտված քաղաքական պրոցեսը որակելու՝ «մուտիլովկա»:
Հարց՝ ի՞նչ հիմքով է Անդոն պրոցեսը նման կերպ էպիտետավորել: Իրականում «մուտիլովկան» այն է, երբ ոմանք խաղում են կատաղի ընդդիմադիրների դեր, հայհոյվում ու խլեշվում են ՔՊ-ի կողմից ԱԺ նիստերի դահլիճում, բայց վերջնարդյունքում լեգիտիմություն են հաղորդում նույն այդ ՔՊ-ական իշխանությանը մի դեպքում, երբ ԱԺ մտնելիս՝ տարիներ առաջ, ազգին խոստանում էին պայքարել Նիկոլին վայրկյան առաջ հեռացնելու համար: Տեսա՞ն՝ բան չի ստացվում, ուրեմն պետք է վայր դնեին մանդատներն ու հեռանային՝զրկելով Նիկոլին լեգիտիմորեն Հայաստանը վարի տալու հնարավորությունից: Բացի անիմաստ ելույթներից ժողովուրդը երբևէ այլ բանի ականատես դարձե՞լ է, ընդհակառակը՝ ՔՊ-ն ու Նիկոլը գրեթե ամենշաբաթյա ռեժիմով ստորացնում են Անդոյին տակից հովանավորող քաղաքական ուժին, իսկ վերջերս էլ ՔՊ-ական Թորոսյան Արսենն էր ոմանց «պուբլիչնի» խլեշել:
Իմպիչմենտի գործընթացը ոչ թե «մուտիտ» է, այլ փակ շղթան ճեղքելու փորձ: Այլ հարց, որ ոմանց համար այդ փակ շղթայում հով լռվելը լրիվ ձեռնտու է…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4241
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել