
Թեև ժամանակակից հասարակության մեջ սնահավատություններն այդքան էլ կարևոր տեղ չեն զբաղեցնում, սակայն նրանք մեծ դեր են ունեցել նրա կազմավորման և մշակույթի վրա: Այս և շատ ուրիշ սնահավատություններ մինչև օրս ունեն իրենց հետևորդներին:
1. Մաստակը մահացածի մարմինն է
Թուրքիայի որոշ շրջաններում Դուք ստիպված կլինեք երկու անգամ մտածել մինչև մաստակ ծամելը: Այնտեղ մի սնահավատության կա, որի համաձայն, եթե մաստակը գիշերն ես ծամում, ապա այն դառնում է մահացածի փտող մարմին:
2. Տնքացող պանիրը նորածինների համար է
Միջնադարյան Անգլիայում հղի կանայք պատրաստում էին այսպես կոչված «տնքացող պանիր»: Դա պանրի մեծ գունդ էր, որը հասունանում էր ինն ամիսների ընթացքում: Երբ ծննդաբերելու (տնքալու) ժամանակը էր գալիս, ամբողջ ընտանիքը տոնում էր և ուտում էր պանիրը՝ թողնելով միայն նրա կեղևը: Կնունքի օրը երեխային այդ կեղևի վրայով էին անցկացնում, քանի որ համարվում էր, որ դրանից հետո երեխայի կյանքը երկար և երջանիկ կլինի:
3. Նալը հաջողության համար
Որոշ մարդիկ հավատում են, որ կարելի է երջանկությանը «գրավել» կամ ազատվել մղձավանջներից, եթե սենյակում կամ մուտքի դռան վերևում նալ կախել (ծայրերը դեպի վերև): Սնհավատությունը կապված է այն բանի հետ, որ նալի վրա 7 անցք կա, ինչը և հաջողակ թիվ է համարվում: Նաև այն երկաթից է պատրաստված, որն էլ կարող է վանել չար հոգիներին:
4. Ուրբաթ 13
Այդ օրը սնահավատություն էր առաջացնում դեռևս 19-րդ դարում: Իրականում դրանք բոլորը միայն թեորիաներ և ենթադրություններ են, բայց դրանց ազդեցությունը շատ մեծ է: Բազմաթիվ մարդիկ այդ օրը խուսափում են լուրջ գործեր ձեռնարկելուց, քանի որ հավատում են, որ օրն անիծված է և միայն դժբախտություն կարող է բերել:
5. Ծիածանաքարի անեծքը
Եթե Ձեր սիրելի քարը ծիածանաքարն է, ապա զգուշացեք անհաջողություններից: Ասում են` այն դժբախտություն է բերում իրենց տիրոջը: Սնահավատությունը եկել է Վալտեր Սքոտի «Աննա Գեյերշտեյնսկայա» գրքի հրատարակումից հետո (1829թ.), որտեղ տիկին Հերմիոնան սխալմամբ մեղադրվում է կախարդության մեջ, քանի որ մահանում է այն բանից հետո, երբ սուրբ ջրի կաթիլն ընկնում է նրա ծիածանաքարե մանյակի վրա և այն միանգամից փոխում է իր գույնը: Գիրքն այնպիսի ազդեծություն է ունեցել քարի հեղինակության վրա, որ հրատարակումից հետո ծիածանաքարի գինն ընկել էր 50%-ով:
6. Ղողանջների ձայնը
Դուք երբևէ մտածել եք, թե ինչո՞ւ են ղողանջներն ասոցացվում հարսանիքների և հատուկ արարողությունների հետ: Պարզվում է` զանգերի ղողանջը ետ է վանում է չար հոգիներին:
7. Թռչնաղբը հարստության նշան է
Բազմաթիվ մարդիկ հավատում են, որ եթե թռչնաղբն ընկնում է որևէ իրի վրա, ապա դա հարստություն է խորհրդանշում: Այնպես որ, եթե հաջորդ անգամ Ձեզ հետ այդպիսի բան պատահի, մի՛ վհատվեք, և դա մեծ հաջողություն համարեք:
8. Հինը, նորը, ուրիշից վերցրածն ու երկնագույնը
Ասում են, որ այդ հայտնի հարսանեկան ավանդույթը հայտնվել է Վիկտորիայի դարաշրջանում: Դրա իմաստը այն է, որ հարսին չորս նվեր էին տալիս: Հին նվերը խորհրդանշում էր հավերժություն, նոր նվերը հույսի և ապագայի նշան էր, ուրիշից վերցրածը՝ երջանկության, իսկ վերջինը նվերը պետք է երկնագույն լիներ. այն մաքրություն, սեր և հավատարմություն էր բերում:
9. Սև կատուները անհաջողության նշան են
Երևի թե բոլորը լսել են, որ եթե սև կատուն հատի ճանապարհը, ապա դա անհաջողություն կբերի: Այս սնահավատությունը եկել է դեռ միջին դարերից: Դա լեգենդի սխալ ընկալման հետևանքն է, ըստ որի միայնակ կանայք, որոնք ապրում էին բազմաթիվ կատուների հետ, կախարդներ էին և իրենք կարող էին կերպարանափոխվել կատվի տեսքի: Այսպիսով, Ձեր ճանապարհը հատած սև կատուն կարող էր կախարդ լինել:
10. Երեք ծխախոտը մեկ լուցկուց վառելը վատ նշան է
Ղրիմի և Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կարծիք կար էր, որ երեք ծխախոտը մեկ լուցկուց վառելը վատ նշան է: Ասում էին` այդ պահին, երբ երրորդ ծխախոտը վառվում է, դիպուկահարն արդեն կհասցի նշան բռնել: Սակայն, ոմանք կարծում են, որ սնահավատությունը հորինվել էր լուցկու գործարանի տիրոջ՝ Իվար Կրյուգերի կողմից:
11. Ագռավներ
Ըստ լեգենդի` կախված նրանից, թե միանգամից քանի ագռավ եք տեսել, կարելի է որոշել ապագան: Օրինակ, անգլիացիների մոտ մեկ ագռավը դժբախտության նշան է, երկուսը՝ հաջողության, երեքը՝ առողջության, չորսը՝ հարստության, հինգը՝ հիվանդության, վեցը՝ մահվան:
12. Դժբախտություն բերող թռչուններ
«Вертишейка»-ն մի թռչուն է, որը կարող է 180օ–ով պտտել իր գլուխը: Այն վայրերում, որտեղ բնակվում են այս թռչունները, մարդիկ ասում են` եթե նա շրջում է իր գլուխը դեպի Ձեզ, ապա մահն արդեն մոտ է:
13. Հայելիները վերցնում են հոգիները
Բազմաթիվ մարդիկ ամեն օր օգտագործում են հայելիներ: Ըստ ավանդության, նրանք բոլորն անհոգի են: Գոյություն ունի մի սնահավատություն, համաձայն որի հայելու մեջ հաճախակի նայելը գողանում է Ձեր հոգին:
14. Մատներ խաչելը հաջողության նշան է
Մատներ խաչելը հաջողության նշան է: Այս ժեստն օգտագործվում էր քրիստոնյանների հալածանքների ժամանակ: Այդպես հավատացյալները ճանաչում էին միմյանց:
15. Լուսանկարը վանդակ է հոգու համար
Երբ 19-րդ դարում հայտնաբերվել էր լուսանկարը, բազմաթիվ մարդիկ հավատում էին, որ լուսանկարը կարող է մարդուց վերցնել հոգին: Այսպիսով, եթե Ձեր թշնամու մոտ հայտնվեր Ձեր լուսանկարն, ապա նա ոչ միայն Ձեր հոգու տերը կլիներ, այլև հոգևոր ուժ կունենար Ձեր հանդեպ: Բարեբախտաբար, դա միայն սնահավատություն է, հակառակ դեպքում ուղղակի սարսափելի կլիներ պատկերացնել, թե որքան մարդ մեր հանդեպ իշխանություն կունենար՝ հաշվի առնելով սոցցանցերի հայտնիությունը:
16. Դժբախտ 13 թիվը
Ի տարբերություն ուրբաթ 13-ի` այս սնահավատությունը կապված է միայն 13 թվի հետ: Այն անհաջողություն է բերում: Հենց այդ պատճառով բազմաթիվ ճարտարապետներ հրաժարվում են 13 աստիճաններով սանդուխքներ կամ 13 հարկանի շինություններ նախագծել: Բազմաթիվ մարդկանց մոտ 13 թվի հանդեպ վախն այնքան մեծ է, որ նրանց մոտ արդեն ֆոբիա է առաջանում՝ տրիսկայդեկաֆոբիա:
17. Ընկնող աստղերը
Հին ժամանակներում եվրոպացիները համարում էին, որ աստվածները երբեմն նայում են ներքև, և, երբ նրանք տեղաշարժում են ամպերը, աստղերը սկսում են ընկնել: Իսկ հույները կարծում էին, որ ընկնող աստղերը մարդկանց հոգիներն են և մեծ հաջողություն էր, եթե կարողանում էիր երազանք պահել այդ պահին:
18. Անձրևանոցը սենյակում
Այս սնահավատության համաձայն, եթե սենյակում անձրևանոց բացես, ապա կմատնեք Ձեզ անհաջողության: Ըստ լեգենդի, անձրևանոցը պաշտպանում է դժվարություններից, այդ պատճառով, բացելով այն սենյակի մեջ, Դուք վիրավորում եք տան պահապան հոգիներին և նրանք կարող են վիրավորվել ու հեռանալ:
19. Նոր ցախավել, նոր տուն. անհաջողություն
Բազմաթիվ սնահավատություններ կան, կապված մետաղների հետ, սակայն կա մի շատ անսովորն ու հետաքրքիրը: Ըստ ավանդության, Դուք չեք կարող նոր ցախավելով նոր տունը մաքրել, մինչ ինչ-որ բան ներս չավլեք: Եթե այդպես չանեք, ապա դուրս կհանեք Ձեր հաջողությունը:
20. Նապաստակի հաջողակ տոտիկը
Այդպիսի թալիսմանը դժբախտություն է նապաստակի համար, բայց հաջողություն տիրոջ համար: Ըստ լեգենդի` նապաստակի յուրահատուկ հաջողությունը կարելի է ձեռք բերել, եթե լիալուսնի ժամանակ գերեզմաններում սպանես նապաստակին և վերցնես նրա ետևի ձախ տոտիկը:
21. Հարվածել փայտին
Հարվածել փայտին` քաջալերող հայտարարությունից հետո: Այդպես Դուք գրավում եք ճակատագրին՝ խոստովանելով Ձեր հաջողությունը: Ասում են, որ դա եկել է հին ժամանակներից, երբ մարդիկ հավատում էին, որ ծառերում ապրում են բարի հոգիները: Հարվածելով ինչ-որ փայտե առարկայի` Դուք կանչում եք հաջողությունը:
22. Կոտրված հայելի
Ի՞նչ կպատահի, եթե հայելին ջարդվի: Դե իհարկե, յոթ տարի դժբախտություն: Ըստ ավանդության` հոգին գողացած հայելին շատ վատ է անդրադառնում մեր ճակատագրի վրա:
23. Առողջությո՛ւն
Շատերի համար «Առողջությո՛ւն» ասելը, եթե ինչ-որ մեկը փռշտում է, ուղղակի քաղաքավարության նշան է: Սակայն, այդ արտահայտությունն եկել է Հռոմի Պապ Գրիգոր I-ից, ով այդպես էր ասում մարդկանց, ովքեր փռշտում էին ժանտախտի ժամանակ, քանի որ սխալ տեղեկության համաձայն, մարդու հոգին անհետանում է նրա մարմնից, և սիրտը դադարում է աշխատել փռշտալու պահին և «Առողջությո՛ւն» ասելով` կարծես թե վերակենդանացնում ես մարդուն:
24. Երեքնուկը չորս տերևներով
Այս բույսը համարվում է հաջողության սիմվոլ: Որոշ ավանդույթներում այն օգտագործվում էր կին կամ ամուսին փնտրելու համար: Ինչպե՞ս է դա աշխատում. սկզբում Դուք պետք է գտնեք չորս տերևանոց երեքնուկ, ապա պետք է ուտեք այն կամ դնեք կոշիկի մեջ: Դրանից հետո հաջողության ուժերն ակտիվանում են և առաջին մարդուն, ում Դուք կհանդիպեք դրանից հետո, կդառնա Ձեր ամուսինը կամ կինը:
25. Քոր եկող ձեռքեր
Այս սնահավատությունը բազմաթիվ տարբերակներ ունի, բայց այդ միտքն ի սկզբանե պատկանում է ինչ-որ ագահ մարդու: Որոշ մարդիկ հավատում են, որ եթե քոր է գալիս աջ ձեռքի ափը, ապա փողերի կորուստ կլինի, իսկ եթե ձախ ձեռքի ափը՝ փողերը «կգտնեն» Ձեզ: Իսկ եթե միաժամանակ քոր են գալիս երկու ձեռքերն, ապա ավելի լավ է գնալ բժշկի մոտ: