ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքը մտադիր է առաջիկա երեք-հինգ տարում նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտությանը։ Այս մասին նա ասել է՝ ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայում կայացած համաժողովում։

«Ռուսաստանը չորս անգամ ավելի շատ զինամթերք է արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները միասին վերցրած, թեև նրա տնտեսությունը 25 անգամ փոքր է դաշինքի տնտեսությունից: Զինամթերքը ցանկացած հակամարտության հիմքն է: Եթե պաշար չունես, չարժե այն սկսել»,- նշել է Ռյուտեն:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի տնտեսությունն «արդեն 100 տոկոսով գտնվում է պատերազմական ռելսերի վրա»։ Այդ կապակցությամբ նա ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել արագացնել եվրոպական տնտեսության ռազմականացումը՝ հինգ անգամ ավելացնելով հակաօդային պաշտպանության համակարգերի, տանկերի, հարվածային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի արտադրությունը և ստեղծել զինամթերքի զգալի պաշարներ։

Պատասխանելով ժամկետների մասին հարցին՝ Ռյուտեն բացատրել է, որ հնարավոր սպառնալիքի մասին տվյալները գալիս են դաշինքի ռազմական վերլուծաբաններից։ Մասնավորապես, նա անդրադարձել է Գերմանիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հայտարարությանը, թե Ռուսաստանը կարող է պատրաստ լինել ՆԱՏՕ-ի վրա հարձակմանը 2029 թվականին, այսինքն՝ չորս տարի հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել