Armenian-soccer.com-ը գրում է.
ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրի հանդիպումներով ավարտվեց 1-ին շրջանը: Անցկացված 4հանդիպումներում խփվեց 10գոլ, ընդ որում հետաքրքիր զուգադիպությամբ դրանցից 2-ում գրանցվեց 2:2 հաշիվը ,իսկ մյուս երկուսում կողմերից մեկը հաղթեց միունույն նվազագույն՝1:0 հաշվով:
Այս տուրում «Միկա»-«Շիրակ» խաղում խփվեց ՀՀ առաջնությունների պատմության մեջ ամենաարագ գոլը,որի հեղինակը հանդիպման արդեն 7-րդ վայրկյանին աչքի ընկած «Միկայի»22-ամյա հարձակվող Արման Հակոբյանն էր :
Խաղը սկսելով կենտրոնից «Միկան» արագորեն գնդակը տեղափոխեց «Շիրակի» կիսադաշտ, թիմի ավագ Արմեն Պետրոսյանը գնդակը հասցեագրեց Արման Հակոբյանին, որն էլ խփեց ի դեպ , իր առաջին գնդակը բարձրագույն խմբի առաջնությունում:Ճիշտ է հետո ՀՀ չեմպիոնը իվուարցի 23-մյա հարձակվող Սերժ Դեբլեի դուբլի շնորհիվ մինչեւ ընդմիջում բեկելով հանդիպման ընթացքը հաշվի մեջ առաջ անցան՝ 2:1:
Երկրորդ կեսում հյուրերն իրենց հաջողությունը զարգացնելու մի քանի լավ հնարավորություն ունեին, սակայն դրանք չօտագործեցին ու գործեց ֆուտբոլի չգրված անողոք օրենք՝ «չես խփում դու, խփում են քեզ» եւ պատժվեցին:Հանդիպման նախավերջին՝ 89-րդ րոպեին դաշտին տերերին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Անդրանիկ Ոսկանյանը աջ եզրից գնդակն ուղարկեց տուգանային հրապարակ եւ Արթուր Ադամյանը գլխի դիմահար հարվածով հաշիվը դարձրեց 2:2:2-րդ խան անընդմեջ Արամ Ոսկանյանի սաները այս կերպ խաղի վերջին թոպենորին խափած գոլի շնորհիվ փրկվեցինպարտություից:
«Միկան» առաջնության այժմ միակ թիմն է, որ դեռ պարտություն չի կրել: Առաջին խաղաշրջանի 7 հանդիպումներից երկուսն ավարտել է Արամ Ոսկանյանի թիմի հաղթանակով, իսկ 5-ում արձանագրվել է ոչ-ոքի:Սակայն այս ամեն բավանականցրեց ,որպեսզի ՀՀ 6-ակի գավաթակրիը 11միավորով զբաղեցնի միայն մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: Իսկ ահա Վարդան Բիչախչյանի սաներն էլ 9միավորով հանգարվանեցին 5-րդ տեղում:
Մրցաշրջանի հայտնությունը դարձած «Արարատը» տուրից տուր առաջադիմելով հավատարիմ ակումբի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի դեռ անցած մրցաշրջանին տված խոստմանը , ի հեճուկս որոշ հոռետես մասնագետների արժանիորեն դարձավ 1-ին շրջանի հաղթող:
Այս հարցում վճռորոշ եղավ այս տուրում մինչ այդ առանց պարտության ընթացած «Փյունիկի» նկատմամբ ճիշտ մարտավարության կիրառմամբ 1:0 հաշվով «Արարատի» տարած կարեւոր հաղթանակի միջոցով:Այս խաղից հետո հերթական անգամ խաղին տաված իր գնահատականներով կրկին զարմացրեց «Փյունիկի» եւ ՀՀ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը, ով հայտարարեց ,որ չնայած պարտությանը չափազանց գոհ է իր սաների ելույթից եւ, որ «Արարատը» ողջ խաղի ընթացքում միայն մեկ գոլային պահ է ունեցել ու այն էլ իրացնելով է հաղթել:
Մարզիչը հանավանբար մոռացել է, 17-րդ րոպեի վճահարույց դրվագը,երբ գնդակը անկյունայինի խաղարկումից հետո հատել էր «Փյունիկի» դարպասային գիծը,սակայն մրցավարը վդա չնկատելու տվեց ու գոլ չարձանագրեց: Եւ այնուամենայնիվ,այս ամենով հանդերձ , «Փյունիկը» կարող էր խուսափել պարտություից ,եթե 87-րդ րոպեին «Արարատի» դարպասին մրցավարի նշանակած 11մետրանոցը հաստակ իրացներ թիմի ավագ Դավիթ Մանոյանը:
Սակայն ընթացիկ առաջնոթւյունում հուսալի եւ առայժմ վստահ խաղը ցուցադրող «Արարատի»դարպասապահ Ստեփան Ղազարյանը կարողացավ ետ մղել Մանոյանի հարվածը:Նկատենք ,որ «Արարտին» հաղթանակ պարգեւեց 26-ամյա սերբ հարձակվող Ալեքասանդր Ռակիչի 48-րդ րոպեին խփած միակ գոլը, ով հուժկու հարվածով գրավեց մրցակցի դարպասի հեռավոր անկյունը: Սա վերջին հանդիպումներում առանձնակի բարձր արդյունվետությամբ գործող սերբ լեգիոների ընթացիկ առաջնությունում խփած արդեն 4-րդ գոլն էր, ընդ որում նա դրանք խփել է թիմի վերջին 4խաղերում:
Ամեն դեպքում, կարծում ենք երբեք ,ցանկացած պարագոյում չպետք է օբեկտիվությունը կորցնել,ու արդարացիորեն նշել,ինչպես հաղթանկած խաղում իր թիմի արժանիքները ,այնպես էլ արժանավայել ձեւով ընդունել կրած պարտությունը եւ ոչ թե պարտությունը կոծկելու համար արդարացում փնտրել:
4անընդմեջ պարտություննից հետո այս տուրում «Բանանցի»հետ խաղում վերջապես կարողացավ միավոր վաստակել «Ալաշկերտը»:
Եւ այստեղ էլ խաղի վերջին րոպեներին իր թիմին պարտությունից փրկեց «Ալաշկերտի» ամենափորձառու խաղացողներից մեկը`24-ամյա հարձակվող Միհրան Մանասյանը: Սա «կախարդական» շրջանում հայտնված բավական հետաքրքիր կազմ ունեցող«Բանանցի. խաղացած արդեն 4-րդ անընդմեջ ոչ-ոքին էր, իսկ առաջնությունում էլ ընդհանապես արդեն 5-րդը: Խաղից հետո «Բանանցի» գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակը իր դժգոհություն արտահայտեց 2 լեգիոնների` մեքսիկացի Ստեֆանո Ռոդրիգեսի ,եւ մալիացի պաշտպան ֆոֆոանա Սեկուի ,ինչպես նաեւ ՀՀ ազգային հավաքականից վերջին շրջանում դուրս մնացած կիսապաշտպան Արտակ Եդիգարյանի ելույթների վերաբերյալ: :Սլովակ մասնագետը գտվում է ,որ խաղային կարգապահություն չպահպանող,անպատասխանատու ֆուտբոլիստների հետ ինքը չի ցանկանա շարունակել աշխատել:
Նկատենք, որ 1-ին շրջանի ավարտից հետո միայն ՀՀ նախկին չեմպիոն «Ուլիսն» ու բարձրագույն խմբի նորեկ «Ալաշկերտը» դեռ չեն ճաշակել հաղթանակի քաղցրությունը ,եւ 3միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը՝ բաժանելով 7-8-րդ տեղերը:
Այժմ ՀՀ հավաքականների( ազգային ,երիտսարասդական ,պատանեկան) առաջիկա ելույթներով պայմանավորված ՀՀ առաջնությունում կարճատեւ խաղադադար է հայտարարվելու:
Այդ պատճառով անորոշ ժամանակով հետաձգվել են նաեւ հոկտեմբերի 5-ինեւ 6-ին խաղացանկով նախատեսված 8-րդ տուրի հանդիպումները ,իսկ 9-րդ տուրի հանդիպումները կկայանան հոկտեմբերի 19-իեւ 20-ին:1-ին շրջանից հետո առաջնության լավագույն ռմաբարկուների ցուցակը խփած 7 գոլով գլխավորում է «Գանձասարի» կիսապաշտպան ՝ Արտակ Դաշյանը; Նրան առայժմ հետեւում է «Շիրակի» իվուարցի հարձակող Սերժ Դեբլեն, ով կարողացել է 5անգամ գրավել մրցակիցների դարպասը: 1-ին շրջանի ավարտից հետո մրցաշարային աղյուսակը այս տեսքը ունի ՝
Մրցաշարային աղյուսակ
N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1. Արարատ 7 4 2 1 11 4 14
2. Փյունիկ 7 3 3 1 14 10 12
3. Գանձասար 7 3 2 2 18 11 11
4. Միկա 7 2 5 0 8 6 11
5. Շիրակ 7 2 3 2 11 10 9
6. Բանանց 7 1 5 1 7 7 8
7. Ուլիս 7 0 3 4 6 12 3
8. Ալաշկերտ 7 0 3 4 8 23 3