Առաջին հայկական ճակատի՝ FAF-ի երկրպագուների միավորման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով իրենց պայքարին եւ հարցին, թե իրենց պահանջը՝ Արմեն Մելիքբեկյանի հեռացումը, դեռ օրակարգո՞ւմ է, ասաց․ «Այս շրջանում ֆուտբոլի առաջնությունը վերջացել է, մենք անդամագրություն ենք անում, հավաքատեղին ենք նորոգում, վերադասավորվում ենք, կոպիտ ասած։ Ակցիաները կմեկնարկեն, երբ խաղերը մեկնարկեն․ կարող է դա լինել փողոցային կամ վիրտուալ ինչ-որ բան։ Ամառը հիմնականում չի լինում ֆուտբոլ, սովորաբար մեկնարկում է օգոտոսի կեսերին»։ Իսկ քրեական գործն անհասկանալի վիճակում է՝ օդում կախված․ «Մինչ այսօր հեռախոսները չեն տվել, հեռախոսների վերծանման գործընթաց է գնում։ Առգրավված են նաեւ անձնական իրերը, այդ թվում՝ դրամապանակ, գումարներ»։ Քննչական կոմիտեից ՖԱՖ-ի տղաների անձնական իրերը պահելու վերաբերյալ մեզ հայտնեցին․ «Գումար չկա չվերադարձված, իսկ հեռախոսները պետք են դեռ վարույթի շրջանակներում»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել