Tert.am-ը գրում է.

Գորիսում մեկնարկել է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը։ 

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը նշել է, որ բարձր են գնահատում Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարության հետագա ամրապնդմանը, երկկողմ և եվրոպական ձևաչափով Ֆրանսիայի ցուցաբերած օժանդակությանը ՀՀ պաշտպանական կարողություններին և տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնմանը, Եվրոպային առավել մոտենալու ցանկություններին։

Երկու պետությունների հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա՝ նպատակ ունենալով նաև օժանդակել ՀՀ-ին՝ հաղթահարելու տարածաշրջանային մարտահրավերները։ Հայաստանի Հանրապետությունը, չնայած առկա բոլոր մարտահրավերներին, վճռական ջանքեր է գործադրում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար՝ հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անխախտելիության սկզբունքը, որոնք փոխադարձաբար հարգելու հանձնառությունը ՀՀ-ն և Ադրբեջանը ստանձնել են Ալմա-Աթայի հռչակագրով»,- ասել է նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել