5cc7d54108afd00745bf059444b807be

Անցած շաբաթ համացանցում տարածվեց նորություն, որտեղ Samsung Galaxy S4-ը ներկայանում էր ոսկեգույն կաղապարով: Այդ լուրից հետո Samsung ընկերությունը սկսեց լուրջ խնդիրներ ունենալ Apple-ի հետ, քանի որ այդ գույնը արդեն ներկայացվել էր Apple ընկերության կողմից  iPhone 5s-ում:

Ընկերությունում բացատրեցին,որ ոսկեգույն  Galaxy S4-ը անոնսավորվել էր դեռ օգոստոսի վերջում,իսկ վաճառքի հանվել սեպտեմբերի 8-ից: «8-ը գալիս է 10-ից առաջ» – նշել են ընկերությունում: Հիշեցնենք,որ  iPhone 5s-ի ներկայացումը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին:

c2c46f85393a46ed5f0e0199d1012abb

Բացի նշվածից, Samsung ընկերության պաշտպանը ասել է,որ ոսկեգույն գույնը Apple-ի հայտնագործությունը չէ : Այդ գույնը օգտագործել է տարբեր ընկրությունների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել