
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 56-ամյա Լևոն Գ.-ն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել