Սենատոր և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սթիվ Դեյնզն հանդիպեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա անդրադարձավ տարածաշրջանային անվտանգության հարցերին և տնտեսական ներդրումների հնարավորություններին։ Այս մասին հայտնում են ԱՄՆ դեպանատնից։

Սենատորն իր աջակցությունը հայտնեց նախագահ Թրամփի վարչակազմի այն դիրքորոշմանը, ըստ որի տարածաշրջանում կայունության ու բարեկեցության հաստատման համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ստորագրեն խաղաղության համաձայնագիր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել