Նիկոլը մի ստատուս է գրել ու ասել, որ կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից։ «Որևէ մեկի անձնական կյանքը որևէ մեկի գործը չէ։ Բայց ժողովուրդը իրավունք ունի ունենալ Եկեղեցի, հոգևոր ու բարոյական արժեքներ»,-մասնավորապես՝ երկնել է Նիկոլը:


Թե որքան կտևի եկեղեցու դեմ ձեռնարկված այս արշավը, դժվար է ասել, բայց որ Նիկոլը սկսել է նաև եկեղեցու «բարեփոխիչ» ինքն իրեն կարծել, ա՛յ դա արդեն մտահոգիչ է: Պետությունն էլ էր, չէ՞, ուզում բարեբոխել, երբ 2018-ին հայ ժողովրդին լկտիաբար խաբում ու ինչ-որ խոստումներ էր տալիս: Տեսանք՝ ինչ եղավ Հայաստանի հետ ու ուր ենք հիմա գլորվում: Պետությունը, ըստ էության, վերացավ կոռուպցիայի, ամեն վատի ու պախարակելիի դեմ պայքարի վերաբերյալ սին գոռգռոցների ներքո:

Նիկոլը երևի կարծում է, թե հիմա արդեն հերթը եկեղեցունն է, ու հասունացել է ժամանակը՝ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» տխրահռչակ կարգախոսը կյանքի կոչելու: Կսկսեն շարքային հոգևորականներից, կհասնեն Վեհափառին, շառ կանեն, կկապեն սրա-նրա կնկա հետ, կհայտարարեն ուխտադրուժ, կսկսեն եկեղեցին պախարակել՝պահանջելով նոր հայրապետ:

Հետո էլ խոսում են եկեղեցու ու պետության՝ միմիյանցից անջատ լինելու կարևորությունից: Եթե արժևորում են այդ սկզբունքը, վարչապետն ինչպե՞ս է իրեն թույլ տալիս ներխուժել հոգևորականների անձնական կյանք, դա պետական այրին հարի՞ր բան է:

Իհարկե, գուցե կան խնդիրներ, կան իսկապես իրենց ուխտին ոչ հավատարիմ հոգևորականներ, բայց այստեղ կարևորն այն նպատակն է, որից դրդված Նիկոլը սկսել է հոգևարոկաններին թիրախավորել. նպատակը ոչ թե եկեղեցին ներսից մաքրելն է, այլ այն թիրախավորելն ու հանրային հեղինակությանը հարված հասցնելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել