Նոր iPhone-ի ներակայացումը արդեն ավարտվել է, սակայն iOS սարքերից օգտվողները նույնիսկ չեն մտածում հանգստանալ: Մյուս գալիք միջոցառումը ` նվիրված նոր սերնդի iPad-ի, որը ենթադրաբար պետք է կայանա հոկտեմբերի 15-ին : Սպասվում է, որ իր հերթական նորամուծությունը Apple-ը կներկայացնի iPad 5-ի նորացված տարբերակը, Mac համակարգիչ, ինչպես նայև iOS7-ի թարմացում: Ինչպես նաև iPad mini 2 Retina էկրանով: Ճիշտ է շատ վերլուծաբաններ վստահ են, որ կրտսեր պլանշետը չի հայտնվի Apple Store-ում մինչև այս տարվա վերջ: Նաև Google-ը թողարկել է մի նոր պլանշետ Nexus 7 (իհարկե Android ՕՀ-ով), վերլուծաբանները անհամբեր սպասում են Apple-ի պատասխանին: Ըստ վերջին տեղեկություների, iPad mini 2-ը ոչ միայն կստանա Retina էկրան այլ նաև հզոր 64-bit processor A7, ինչպես նաև Touch ID մատնահետքերի սքաներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել