1in.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման միջոցառումներ է ընդունում՝ բարելավելու հարաբերությունները Իրանի և Մերձավոր Արևելքի արաբական պետությունների միջև՝ գրում է The Wall Street Journal-ը:

Ամերիկացի պաշտոնատար անձինք խոստովանում են, որ Պարսից ծոցի երկրները, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Բահրեյնն անհանգստացած են Իրանի հետ ԱՄՆ-ի մերձեցմամբ: Արաբական երկրներն անհանգստանում են այն պատճառով, որ Իրանը կարող է օգտվել Վաշինգտոնի հետ իր բարելավվող հարաբերություններից՝ Մերձավոր Արևելքում գերիշխելու համար: 

Իսրայելն ու Պարսից ծոցի մի շարք դաշնակից պետություններ անհանգստություն են հայտնում ԱՄՆ-ի ու Իրանի մերձեցման տեմպերի առնչությամբ՝ հաստատելով, որ վերջինս կկիրառի դիվանագիտական քողը՝ իր միջուկային աշխատանքները խթանելու համար 

Իրանի նոր նախագահ Հասան Ռուհանին բազմիցս հերքել է այդ ենթադրությունը:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր ԱՄՆ-ում կհանդիպի Բարաք Օբամայի հետ: Նեթանյահուն հայտարարել է, որ կօգտվի ԱՄՆ այցելելու առիթից ու կպատմի ողջ ճշմարտությունն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ: Հանդիպման նախապատրաստություններով զբաղվող պաշտոնյաների խոսքով՝ Օբաման հանդիպմանը կհայտնի, որ ԱՄՆ-ը որոշումներ կընդունի Իրանի գործողությունների փոփոխության դեպքում, ոչ թե հռետորաբանության հիման վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել