Գերմանիան լրացուցիչ մոտ 5 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինային ռազմական օգնության համար: Այս մասին այսօր հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարարությունը՝ պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի և իր ուկրաինացի գործընկեր Ռուստեմ Ումերովի հանդիպման արդյունքներով։

Այսօր ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Գերմանիան կաջակցի Ուկրաինային սեփական հեռահար զենք մշակելու հարցում։

«Ուկրաինայի զինված ուժերին աջակցության նշված ծառայությունների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 5 միլիարդ եվրո: Գումարը գոյանալու է Բունդեսթագի կողմից արդեն հաստատված միջոցներից: Ուղղակի ներդրումներն ուկրաինական ռազմական արդյունաբերության մեջ և ռազմական ընկերությունների միջև համագործակցությունը գերմանական կառավարության հայտարարված նպատակն է Ուկրաինայի պաշտպանունակության երկարաժամկետ և կայուն ամրապնդման համար», - ասվում է Գերմանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել