
Այստեղ երկու ասպեկտ կա. նախ՝ Հայաստանի անվտանգության հարցը կախված չէ զենքերի քանակից, քանի որ Ադրբեջանը միշտ էլ կարող է մեզնից մի քանի անգամ ավելի շատ զենք ձեռք բերել ու ավելի որակյալ զենք ներկրել՝ ունենալով ՆԱՏՕ-ական Թուրքիայի աջակցությունն ու Կասպիցից բխող նավթադոլարները, ապա՝ 44-օրյայի ժամանակ Հայաստանը ազերիներին մոտ 6 մլրդ դոլարի զենք է նվիրել ու հրճվանք պատճառել: Այսինքն՝ զենք եղել է, բայց այն կիրառող չի եղել, և սա՝ մի դեպքում, երբ գագոները բողոքում են, թե նախկին իշխանություններն իբր բանակն անտերության էին մատնել:
Հետևություն՝ Հայաստանին պետք է այնպիսի դաշնակից, որը հարկ եղած դեպքում կարող է զենքի մատակարարում իրականացնել նաև անվճար հիմունքներով, այսինքն՝ անել այն, ինչ որ ՌԴ-ն է տևական ժամանակ արել ՀԱՊԿ-ի շրջանակներում: ՌԴ-ին խռիկ տվող Գագոն գտե՞լ է այպիսի մի երկիր, կա՞ այնպիսի մի տետություն, որը մեզ զենք կտա այն նույն պայմաններով, ինչ որ ՌԴ-ն էր տալիս տասնմյակներով: Առայժմ հորիզոնում նման երկիր կարծս թե չի նշմարվում,բայց փոխարենը Հայաստանը ձեռք է բերում այնպիսի զենքեր որոնք ավելի շատ կոտրում են Հայաստանի ավտանգային համակարգը, քան այն ամրապնդում. հայկական բանակի համար մատչելին ռուսական զենքն է բոլոր առումներով՝ թե՛ տիրապետման, թե՛ արժեքի, թե՛ մատչելիության, իսկ արևմտյան զենքերը չեն կարող այլընտրանք լինել հենց միայն այն պատճառով, որ դրանց կիրառումն անհամեմատ ավեի թանկ արժե,ինչպս նաև կա մասնագետների պակասի հարց:
Այսպիսով՝ Հայաստանը հրաժարվում է ռուսական առաջարկից՝ չունենալով իրական այլընտրանք, ինչը, իհարկե, ծրագրավորված քաղաքականության հետևանք է, քանի որ Նիկոլի ու նրա տերերի պլանը Հայաստանի թրքացումն է:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4160
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել