Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է անել հնարավորը՝ Մոլդովայի և Եվրամիության միջև համաձայնագրի ստորագրում թույլ չտալու համար, գրում է The Washington Post-ը:

Ըստ թերթի` Մոլդովայի Հանրապետությունը, որը հայտնի էր որպես «օրգանների ու մարդկանց առքուվաճառքի շուկա», վերջին տարիներին մեծ առաջընթաց է գրանցել: Այժմ Մոլդովայում գերիշխում են լիբերալ ժողովրդավարությունն ու աճող տնտեսությունը, ինչը տանում է դեպի համաձայնագրի ստորագրում Եվրոպական միության հետ:

«Կարելի է կարծել, թե Ռուսաստանը կարող է ուրախանալ սնանկի կարգավիճակից իր մոտ հարևանի դուրս գալով: Սակայն փոխարենը Վլադիմիր Պուտինը կատաղած է և անում է ամեն հնարավորը, որպեսզի նենգադուլի ենթարկի ԵՄ-ի ու Մոլդովայի միջև համաձայնագիրը»,- նշվում է անդրադարձում:

Ռուսաստանն արգելել է մոլդովական գինու ներմուծումը, սպառնում է դադարեցնել գազ մատակարարել, մոլդովացի արտագնա աշխատողները ձերբակալվել և արտաքսվել են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել