Երեկ՝ մայիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21:20-ի սահմաններում Նոր Գեղի բնակավայրից դեպի Արգել գյուղի ամառանոցներ տանող ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում բախվել ենն22-ամյա Կարինե Ա.-ի վարած «Mercedes» մակնիշի և 53-ամյա Արա Գ.-ի վարած «Daewoo» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshan.com-ը, վթարի հետևանքով «Daewoo»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Daewoo»-ի գազաբալոնը և տեղում իրականացրել հերթապահություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել