Նկատել ե՞ք, թե ինչ մեծ տարածում ունի հայտնի հայ երգիչ-երգչուհիներին հարսանիքներին և այլ մեծ առիթներին հրավիրելը. դա կարծես թե տոնական օրվան հատուկ VIP-կարգավիճակ է տալիս: Միշտ հետաքրքրել է, թե որքան արժե այս կամ այն աստղին որևէ միջոցառմանը հրավիրելը: Միջոցառումներին հիմնականում նկատում եմ նույն դեմքերին, ուստի հետաքրքիր էր ճշտել, թե ինչ արժե այս կամ այն երգչին միջոցառման հրավիրելը: Որոշ թվերից մինչև հիմա շոկի մեջ եմ... Տեղեկությունը տրամադրել են հենց այն մարդիկ, ովքեր կազմակերպել են տվյալ հարսանիքը կամ այլ առիթը, ուստի հորինված ոչ մի բան չկա:

Թաթա Սիմոնյան

Հիմնականում երգում է ուրախ երգերի շարան, 30-40 րոպեն արժե 30000-35000$:

Արման Հովհաննիսյան

30-40 րոպեն 30000-35000$:

Ռազմիկ Ամյան

Երգում է տվյալ պահին իր հիթը, 20 րոպեն 6000$, այժմ եթե Ռազմիկին կանչեք ձեր միջոցառմանը, նա կկատարի «Քամ-քամ» երգը:

Մարտին Մկրտչյան

3 երգը 3000-4000$, երեք երգից պակաս չի երգում, տվյալ պահին ամենացանկալի երգը «Այսօր քո տոնն է» երգն է:

Գևորգ Մարտիրոսյան

Թեև Գևորգ Մարտիրոսյանը վերջերս է մուտք գործել շոուբիզնես, բայց նրան արդեն մի քանի անգամ հասցրել եմ նկատել հարսանիքներին: 3 երգը 3000$, հիմնականում երգում է «Շնորհավոր» և «Հալալա» երգերը:

Լիլիթ Հովհաննիսյան

3 երգը 4000$, թոփ-3 երգերն են` «Թու-թու-թու», «Թե աղջիկ լինեիր», «Գնչու»: Գումարի մեջ մտնում է նաև Ամարաս խմբի պարային ուղեկցությունը:

Սիլվա Հակոբյան

3 երգը 4000$:

Ռեինկարնացիա

40 րոպեանոց ծրագիրը` 4000$:

Սոնա Շահգելդյան

500-1500$, հստակ գին չկա, կախված է Սոնայի տրամադրությունից և պատվիրատուից: Ի դեպ վերջերս մի միջոցառման էի ներկա, որտեղ Սոնային հրավիրել էին ոչ թե երգելու, այլ Գևորգ Մարտիրոսյանի և Արմոյի «Շնորհավոր» երգի տակ պարելու:

Զարուհի Բաբայան

4 երգը 4000$: Գումարի մեջ մտնում է նաև Սոֆի Դևոյանի պարային խմբի ուղեկցությունը:

Ինչ վերաբերում է հաղորդավարներին, Գարիկ Իսրայելյանն ու Սամվել Գրիգորյանը պահանջում են 2000-3000$:

Կարողանում են էլի մարդիկ Հայաստանում ապրել, այն էլ լավ ապրել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել