Lurer.com-ը գրում է․

«Դուք մշտապես խոսել եք հանդուրժողականությունից, այդ թվում՝ նաև նախընտրական քարոզարշավի ժամանակ: Ասում եք, որ ատելության խոսք չպետք է գեներացվի, միմյանց նկատմամբ պետք է հարգանք դրսևորվի, բայց մենք տեսնում ենք, որ այս օրերին վարչապետի տիկինը տարբեր գրառումներ է անում ու մարդկանց թիրախավորում»,– այս մասին ասաց լրագրողը՝ դիմելով Գյումրու ավագանու ՔՊ–ական անդամ Սարիկ Մինասյանին:

«Տեսեք, երբ որ տղամարդն սկսում է կնոջից խոսել, բամբասել, կնոջ մասին վիրավորական խոսքեր ասել, այստեղ, այո՛, յուրաքանչյուր կին էլ հնարավոր  է՝ սկսի նույն կերպ պատասխան տալ, հասկանալ, որ կա արժանապատվություն, կա ինքնասիրություն, կան կարմիր գծեր, որոնք չպիտի անցնեն և այդ տղամարդկանց էլ հորդորում եմ, որպեսզի որևէ պարագայում հայ կնոջը չթիրախավորեն․ դա հայ տղամարդուն սազական չի։

Այդ հարցերը Աննա Հակոբյանին, խնդրում եմ, և այդ զոհվածի ծնողներին, ես ի՞նչ առնչություն ունեմ, յուրաքանչյուրս պարտավոր ենք հարգել ՀՀ քաղաքացու բաժանապատվությունը, այդ ամեն ինչն սկսվել է հակառակ կողմից, ստացել են համաչափ պատասխան»,– ասաց Մինասյանը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել