Հենց հիմա «Դու միայնակ չես»-ի կենտրոնսւմ են գտնվում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի սաները և համալսարանի ուսխորհրդի նախագահ Hayk Ghevondyan-ը: Ակցիայի համար շատ նվերներ են բերել ու օգնում են դասավորել դրանք: Ապրեն :))

BlogNews.am-ի և Individuum casting-ի համատեղ ջանքերով ծնված այս նախաձեռնության մասնակիցները կազմակերպիչներին են հանձնում իրենց այն իրերը, հագուստներն ու ապրանքները, որոնց իրենք այլևս չեն օգտագործում, իսկ կազմակերպիչները հոգում են, որ այդ ապրանքերը հասնեն ճիշտ հասցեատերերին՝ Հայաստանով մեկ սփռված անապահով ընտանիքներին:

Նախաձեռնությանն աջակցող հետազոտական մի քանի ընկերություններ online ռեժիմում տրամադրում են տվյալներ Հայաստանում բնակվող անապահով ընտանիքների մասին ու օգնում կազմակերպիչներին հավաքված ապրանքերը ճիշտ բաշխել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել