
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 19։00-ի սահմաններում Նազարբեկյան թաղամասի 48 շենքի բնակարաններից մեկում Տ. Հ․-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանել է ոմն Մ-ի հետ, որի ժամանակ վերջինս սուր կտրող ծակող առարկայով մեկ անգամ հարվածել է Տ․ Հ․-ի կրծքավանդակի ձախ հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացված օպերատիվ տվյալները իրացնելով և ձեռնակված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ոմն Մ-ն հանդիսանում է 20-ամյա Մ․ Ա․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/05/22/1283925
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել