1in.am-ը գրում է.

2014թ.-ից Լեռնային Ղարաբաղի պետական հիմնարկներում աշխատավարձերի ձևավորման տրամաբանությունը փոխվելու է: Դրա հիմքում կլինի նվազագույն աշխատավարձը, որը 2014-ի հունվարի 1-ից նախատեսվում է հասցնել 50 հազար դրամի՝ ներկայիս 45 հազար դրամի փոխարեն: Արդեն 2015թ.-ին նվազագույն աշխատավարձը կհասնի 55 հազար դրամի, իսկ 2016-ին՝ 62.5 հազար դրամի։ 2014թ.-ին Արցախում կբարձրանան նաև բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձը` միջինը 20 տոկոսով։

Արցախում առաջիկա երեք ամիսներին ՀՆԱ աճը նախատեսվում է 9 տոկոս, իսկ 2014թ.-ի պետբյուջեի եկամուտները պլանավորում են մոտ 81 միլիարդ դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել