Մայիսի  23-25-ին կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում մայիսի  22-ին և 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 24-ի ցերեկը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել