Operativ.am-ը գրում է.

Պարզվում է` խղճահարությունը սեփական անձի նկատմամբ ոչ միայն կարող է դեպրեսիայի պատճառ դառնալ, այլև կարող է հանգեցնել իմունիտետի նվազեցմանն ու ինֆեկցիոն հիվանդությունների առաջացմանը: Յուրաքանչյուրս, իհարկե, ունենք մեզ խղճալու անձնական պատճառները, սակայն մենք պետք է սիրենք, հարգենք ինքներս մեզ և հնարավորինս զերծ պահենք ուժեղ ցնցումներից: Բավական է փոքր - ինչ խղճանք ինքներս մեզ, և ահա ձեռքերը վար են իջնում, արցունքներ են հայտնվում աչքերին և ասես մենք ամենադժբախտն ենք աշխարհում: Խղճահարությունը, ճիշտ է, բթացնում է սթրեսի ազդեցությունը, սակայն չի ոչնչացնում այն, այլ ընդհակառակը, տանում է դեպի ինքնակործանման խորքերը: Լարվածությունն ուժեղանում է, արդյունքում առաջանում է դիսսթրես, որից հաճախ հնարավոր է լինում ազատվել միայն թերապևտի օգնությամբ: Բավական է` մարդ թողնի, որ խղճահարությունը սեփական անձի հանդեպ մուտք գործի իր կյանք, և վերջինս արդեն գերիշխում է: Իրականում սթրեսի պահին անհրաժեշտ է մոբիլիզացնել բոլոր ուժերը խնդիրը հաղթահարելու համար, հիշել, թե ինչ, թեկուզ փոքրիկ, հաջողություններ եք ունեցել կյանքի ընթացքում:Օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները բավականին զգայուն են սթրեսների հանդեպ: Հայտնի է, որ դեպրեսիայի ժամանակ իմունիտետը կարող է ընկնել անգամ 70%-ով: Այն կարող է հանգեցնել ավիտամինոզի` C, B վիտամինների զգալի նվազեցմանը, այդ ժամանակ վատ են յուրացվում սննդանյութերը, այստեղից էլ հայտնվում է մարդկանց մաշկի գունափոխումը:

Առաջանում են անոթային և իմունային համակարգի խնդիրներ

Խղճահարությունը սեփական անձի հանդեպ առաջացնում է ասթենիկ ռեակցիա ցանկացած արտաքին ազդակների հանդեպ:Սթրեսի հանդեպ ասթենիկ ռեակցիայի ժամանակ օրգանիզմում մեծանում է ացետիլխոլինի արտադրությունը. այն նաև «թուլության հորմոն» են անվանում: Այս հորմոնի մեծ քանակը բացասական ազդեցություն է թողնում անոթների վրա`թուլացնելով դրանց տոնուսը:

Առաջանում են վեգետատիվ նյարդային համակարգի խնդիրներ.

թուլություն ձեռքերում և ոտքերում,
սառը քրտինք,
սրտի ուժեղ տրոփյուն,
աշխատունակության նվազում կամ բացակայություն,
սկսում են անհանգստացնել անհիմն վախերն ու առհասարակ կորչում է ապրելու ցանկությունը:
Եվ այսպես, չափազանց խղճահարությունը սեփական անձի հանդեպ կարող է հանգեցնել`

մարսողական համակարգի հիվանդությունների (ստամոքսի խոցեր և այլն),
աստենո - ապատիկ դեպրեսիաների, հիպոտոնիայի,
ավիտամինոզի,
ինֆեկցիոն հիվանդությունների,
թույլ դիմադրողականության և այլն:
Հիշեք` խղճալով ինքներդ Ձեզ` Դուք միայն կնվազեցնեք առողջ ապրելու Ձեր հնարավորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել