Acba bank OJSC իր «բարձրության» վրա է։
Հերթական գերվատ և ոչ պատասխանատու սպասարկումը երբեմնի օրինակելի բանկի կողմից։
Երեկ այցելել եմ Բանկի «Արմենիա» մասնաճյուղ` հաշվիս շարժի մասին տեղեկանք ստանալու համար։ Վճարել եմ սահմանված վճարը, և ինձ հայտնել են, որ վաղը, այսինքն` արդեն այսօր` առավոտվանից, կարող եմ գալ և ստանալ պահանջվող տեղեկանքը։
Կեսօրին գալով Բանկի «Արմենիա» մասնաճյուղ` պարզում եմ, որ իմ դիմումն ընդունած աշխատակիցը տեղում չէ, իսկ տեղեկանքն ընդհանրապես պատրաստ չէ։
Ընդ որում, Բանկի աշխատակիցը, ով իբրև թե փորձեց տեղեկանալ, թե ինչ հարցով եմ եկել, անվրդով կերպով ինձ ասաց, որ սպասեմ դիմումս ընդունած աշխատակցի գալուն։ Իմ վրդովված հակադարձումից հետո նա ստիպված զանգահարեց դիմումս ընդունած աշխատակցին, ով ընդհանրապես պատրաստակամ չէր վիճակը շտկել։ Ի վերջո, մեկ այլ աշխատակից պատրաստեց իմ տեղեկանքը, և ես մեծ ուշացումով հասա խիստ կարևոր հանդիպմանը։
Ես պարզապես զարմանում եմ` որքան կարելի է անպատասխանատու լինել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



