ՈՒԶՈՒ՞Մ ԵՔ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՃԱՀՃԻՑ
Նախ պիտի իմանաք. թե ինչու եք այդտեղ
Մենք միշտ այսպիսին չենք եղել: Այլ ենք եղել:
Ժամանակի ընթացքում տեղի է ունեցել տեսակի բռնի դեգրադացիա:
1. Նախ նոր կրոնի հաստատման տարիներին տեղի է ունենում քաղաքացիական պատերազմ: Միայն Տարոնի նվաճման համար, իսկ Զենոբ Գլակի, ոչնչացվեց վեց հազար ընդդիմադիր:
2, Հետո տարաձայնություններ առաջացան քրիստոնեական կրոնի մեջ և ամբողջ հինգ հարյուր տարի եղավ դաժան քաղաքացիական պատերազմ: Պատկերացնելու համար դրա հետևանքը զննենք մեր այժմյան վիճակը: Արցախյան պատերազմում ունեցանք տաս հազար զոհված ու ծանր վիրավոր իսկական Հայ, ու հանրային շերտերի թվաքանակային փոփոխությունն ակնհայտ դարձավ, հանրության որակը շեշտակի ընկավ ընկավ:
3, Հայության սերուցքը միայն ներքին ճակատում չէր ոչնչանում: Հայ ժողովրդին թուլացնելու, նրան մարտունակությունից զրկելու ձգտումներ ունեին նաև նվաճողները: Այն նույն ժամանակ, երբ դավանաբանական տարաձայնությունների պատճառով ոչնչացվում էր ազգի քաղաքականապես ակտիվ հատվածը, թե’ բյուզանդացիք, թե’ պարսիկները հայկական այրուձին հեռացնում էին երկրից և կռվի ուղարկում ամենադժվարին հատվածներըª նպատակ ունենալով ոչնչացնել այն: Ծրագրված կերպով թուլացվում էին նախարարաց տներըª կամենալով ջլատել հայրենասիրությունն արյան մեջ կրող ազնվականությանը: Արաբական խալիֆաթի օրոք նախարարաց տների հարյուրավոր ներկայացուցիչներ խաբեությամբ հրավիրվեցին Նախճավան, ձերբակալվեցին ու հրկիզվեցին: Այդ ժամանակ արդեն ժողովրդի մեջ միտք կրող, անանձնական գաղափարներ ունեցող ու այդ գաղափարներին անմնացորդ նվիրվելու ընդունակ մարդիկ սարսափելիորեն չնչին տոկոս էին կազմում:
4. Ու երբ ընդամենը քսան հազարանոց սելջուկյան բանակը հայտնվեց Հայաստանում, երկրում բնակվող մարդկային բազմամիլիոն բազմությունն այլևս զրկված էր արտաքին վտանգը դիմակայելու ունակությունից: Իսկ մոնղոլների հասցրած հարվածից հետո, երբ սեփական անդորրն ապահելու նպատակով քոչվորները մորթեցին ազնվականական վերջին տների արական սեռի բոլոր ներկայացուցիչներինª հայ ժողովուրդը դադարեց այլևս լիարժեք պատմություն ունենալ:
5. Սկսվեց ստրկության վեցդարյա շրջանը, որը հայ էթնոսի ուղեղից ջնջեց հայրենիք, ազգ զգացողությունները: Ուշադրություն դարձրեքª 17-18-րդ դարերում Հայաստանի ազատագրությանն իրենց կյանքը նվիրած անհատները բազմամիլիոն հայ ժողովրդին որպես գործոն հաշվի չէին առնումª հույսը կապելով գլխավորապես օտար պետությունների հետ:
6. Յաթաղանը 1915 թվականին առաջինն ու անողոք ոչնչացրեց մտավորականությանն ու ժողովրդի` ազգ դառնալ ձգտող հատվածին:
7.: Երկրի խորհրդայնացումից հետո, հետագա տաս տարիների ընթացքում համայնավարները նախանձելի հետևողականությամբ ոչնչացրին կամ աքսորեցին վերջին ազգայնականներինª Դաշնակցություն կուսակցության անդամներին: Իսկ երեսունականներին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո ժողովուրդն այս էլ որերորդ անգամ հայտնվեց սերուցքից գրեթե զուրկ վիճակում: Խորհրդային ռեժիմն իր անվտանգ գոյությամբ մտահոգվածª յոթանասուն տարում ձևավորեց մարդու ձևախեղված մի տեսակ, որը գիտությանը հայտնի է հոմո սովետիկուս անվամբ: Դա իրավիճակին հարմարվելուն վարժեցված, անըմբոստ, զգուշավոր, սեփական պատյանի մեջ պարփակված, իշխանական համակարգի առջև ստրկացված, երկկենցաղ (յուրայիններին մեջª այլ, հասարակության մեջª իրեն բոլորովին այլ կերպ դրսևորող) մարդն էր, որի գիտակցության մեջ դաջված էր ՙինձանից ոչինչ կախված չէ, ես ոչինչ փոխել չեմ կարող՚ª հասարակական կյանքի կարգավորման գործում իրեն ոչ մի դեր չվերապահող թեզը:
8. Կապիտալիզմի կայացմանը ուղեկցող սոցիալական աղետը ջախջախեց հանրային կյանքը փոքրիշատե կարգավորող ավանդույթները ու սովորույթները ու հայտնվեցինք ճահճում:
Այս ճահիճը անհաղթահարելի չէ, պարզապես պիտի գտնենք այն հաղթահարելու ներուժ ունեցող ելք:
Այդ մասին՝ հետո:
/սեղմագիր «Կոնսերվատիվ հեղափոխություն» գրքից/

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել