Footballcity.am-ը գրում է.
Բարսելոնայի առաջատար Լիոնել Մեսին անորոշ ժամանակով շարքից դուրս է եկել:
Հիշեցնենք, որ արգենտինացին փոխարինվեց երեկվա Ալմերիայի դեմ խաղի 1-ին խաղակեսում` վատ զգացողության պատճառով:
Նախնական տվյալներով Մեսին վնասել է աջ ոտքի ազդրի մկանները:
Ինչպես հայտնում է Բարսելոնայի պաշտոնական կայքը, այսօր Մեսին բուժզննում կանցնի, որից հետո պարզ կդառնա, թե կոնկրետ որքան բաց կթողնի ֆուտբոլիստը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել