Psymag.am-ը գրում է.

Չայլդ-ֆրին արևմտյան երկրներում բավականին տարածված երևույթ է: 

Չայլդ-ֆրի (անգ.` child free, թարգ.`  ազատ երեխաներից) տերմինը ենթադրում է ինքնակամ հրաժարում երեխաներից, նրանց բացակայություն և գիտակցված ցանկություն նրանց չունենալ երբեք:
Սա այն մարդկանց կատեգորիան չէ, որ երեխաներ ունենալը գցում են հետագայի վրա կամ հստակ դիրքորոշում չունեն այդ հարցի շուրջ:  Այստեղ դիրքորոշումները շատ պարզ են և հստակ: Նրանք` չայլդ-ֆրիները, անգամ կարող են գիտակցաբար գնալ ստերիլիզացիայի: Նման մարդիկ վստահ են, որ մարդու կյանքը կարող է լիարժեք լինել նաև առանց սերունդների առկայության: Նրանցից ոմանք կարող են ատել երեխաներին, ոմանք` սիրել, բայց գերադասել մնալ անսերունդ: Սակայն, նրանց բոլորին միավորող ընդհանուր գծերը մնում են 1) երեխայի բացակայությունը, 2) նրանց ունենալու ցանկության բացակայությունը:

Անգլերեն լեզվում «չայլդ-ֆրի»-ն դարձել է առօրյա խոսակցական տերմին, իսկ «երեխաներից ազատների» ներկայացուցիչների մոտ տերմինը կրճատվել է մինչև «CF»:

Ինչո՞վ են պայմանավորում չայլդ-ֆրիները իրենց երեխա ունենալու ցանկության բացակայությունը:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել