Tatron.info-ն գրում է.

Սեքսը շատ հին՝ դեռևս բնության և կենդանական աշխարհի հետ զուգընթաց առաջացած պահանջ է, առանց որի գուցե անհնար է պատկերացնել կյանքը։
Ավելի վաղ ժամանակաշրջանում թատրոններում` ներկայացումներ բեմադրելիս, որտեղ առկա էին սեքսուալ, Էրոտիկ, պոռնոգրաֆիկ տեսարաններ, այն բեմադրվում էր պայմանականորեն, օրինակ՝ համբուրվելիս շուրթերի առջև դնում էին աջ ձեռքի բութ մատը կամ ուղղակի աղջկա մազերի օգնության քողարկում համբույրը։ Սակայն ժամանակակից թատրոնը փորձում է դուրս գալ պայմանականություններից և որքան հնարավոր է ներկայացնել իրականությունը։ Արդի ներկայացումներում գերակշռող մասն են կազմում բաց տեսարանները՝այդ կերպ փորձելով ավելի շատ հանդիսատես ունենալ։

8700 549234781805343 1406073762 n

Իսկ թե որքանո՞վ են սեքսը և թատրոնը կապակցված միմյանց հետ, և որքանո՞վ է հայ թատրոնի բեմում դերասանը իրեն զգում ազատ ու պատրաստ դուրս գալ պայմանականություններից, փորձեցինք պարզել դերասանուհի Անահիտ Մութաֆյանից։

Անահիտ Մութաֆյանը 11 տարի է, ինչ հայ թատրոնի բեմում է և հասցրել է խաղալ բազմաթիվ դերեր։
Այն հարցին, թե արդյոք կա այնպիսի մի բան, որ ցանկացել է անել բեմում, բայց այդպես էլ չի արել, նա այսպես պատասխանեց․
-Շատ մեծ ցանկություն ունեմ հայ բեմ բերել նոր ոճ, համարձակ հայ կնոջը, ով նույնպես կիրք է զգում, ով նույնպես ցանկություն ունի սիրվելու և սիրելու, գոռալու, ով կարող է շատ լավ սիրուհի լինել, ահա այս ազատությունն է, որ կցանկանայի տեսնել հայ բեմում։

Ամստերդամի «Կարմիր լապտերներ» փողոցում կա սեքս-թատրոն՝ «Casa Rosso»-ն, որտեղ ցուցադրվում են էրոտիկ և պոռնոգրաֆիկ բնույթի ներկայացումներ։ Այստեղ երեկոյան ժամերին բավականին մեծ հերթեր են կուտակվում։ Ներկայացման ժամանակ դերասանները զբաղվում են սեքսով հենց հանդիսատեսի առջև՝ առանց որևէ պայմանականությունների։ Ներկայացման տևղությունը 1-1:30 րոպե է, ցանակացողները կարող են նաև ներկա գտնվել ներկայացմանը ամբողջ գիշեր։     

Անահիտ Մութաֆյանը ներկայացման ժամանակ կմերկանա հանդիսատեսի առջև միայն այն դեպքում, երբ կերպարն է պահանջում, այլ ոչ թե ներկայացման կոմերցիան։

Դերասանուհու համար նորին մեծության թատրոնում, իհարկե, կան նաև պայմանականություններ․
- Ինձ թվում է՝ հայ բեմում ոչ մի դեր ինձանից դա չի պահանջի, հետո էլ դա շատ անձնական է, որը, իհարկե, չէի ցանկանա հանրային քննարկման առարկա դարձնել։

Ներկայացումների ժամանակ շատ դեպքեր են պատահում, երբ դերասանուհին կամ դերասանը համբույրի տեսարան խաղալուց չեն կարողանում զսպել իրենց ցանկությունը, և կատարվում է այն, ինչը չպետք է կատարվեր՝ ըստ պիեսի։

1151040 579137492148405 1194498467 n

Անահիտ Մութաֆյանի մոտ ևս նման դեպք պատահել է, սակայն ոչ թե թատրոնում, այլ՝ սերիալում։

-Սերիալի նկարահանումների ժամանակ եղավ մի դեպք, որ, իհարկե, միշտ հումորով և ամաչելով եմ հիշում։ Համբույրի տեսարան պետք է խաղայինք, սկզբում շատ երկար ժամանակ պահանջվեց մեզնից, մինչև կարողացանք մոտեցնենք մեր շուրթերը իրար, բայց երբ բաժանվեցինք, պարզվեց, որ մոտ 20 րոպե համբուրվել ենք։

Մոսկվայի հայտնի «Մեծ թատրոնում» վերջերս եղավ մեծ սկանդալ․ թատրոնի ադմինինիստրացիան աշխատանքից հետո դերասանուհիներին՝ ըստ ցուցակի կանչում և բացատրում էր, որ պետք է գնան խնջույքի կամ բանկետի, որից հետո պետք է շարունակեն գիշերը «X» մարդու (մեծահարուստներրի, օլիգարխների) հետ։
Անաստասիա Վոլոչկովայի խոսքերով՝ թատրոնում աշխատելը շատ մեծ պրեստիժ է, և ոչ ոք չի ցանականա կորցնել իր տեղը, այն դերասանուհիները, ովքեր փորձում են հրաժարվել այդ անվայել առաջարկից, նույն պահին ազատվում են աշխատանքից։Բարեբախտաբար հայ թատրոնում դեռևս նման դեպքեր չեն արձանագրվել, սակայն մեզ մոտ նույնպես կան բաց տեսարաններ, որտեղ դերասանուհիները ստիպված են խաղում։

Հայաստանում թե՛ թատրոնում, թե՛ կինոյում բաց տեսարաններ խաղալու պատճառով գլխավոր դերերից հրաժարվում են բազմաթիվ դերասանուհիներ։

Անահիտ Մութաֆյանը երբևիցե չի խաղա սեքսի բաց տեսարան, նույնիսկ՝ իր սիրած տաղամարդու հետ․
-Բեմն ինձ համար սրբավայր է, դա նույն է, ինչ սեքսով զբաղվել եկեղեցում։ Հայաստանից դուրս շատ եմ տեսել ներկայացումներ, որտեղ կային համարձակ տեսարաններ, անգամ Գերմանիայում մի ներկայացում տեսա, որը խաղում էին փողոցում, գերմաներեն լեզվով։ Իհարկե, չհասկացա, թե ինչի մասին էր, բայց այդտեղ տեսա շատ բաց սեքսուալ տեսարան։ Իսկ Հայաստանի մասին կարող եմ պատմել, որ տասը տարեկան էի, երբ Գյումրու դրամատիկական թատրոնում բեմադրվեցՅուջին Օ’նիլի «Սերը ծփիների տակ» ներկայացումը, որը այդ թվերի համար բացառիկ համարձակ և սեքսուալ ներկայացում էր։

Անահաիտ Մութաֆյանին լավ իմաստով հունից հանել կարող է այն տղամարդը, ով խելացի է, կնամեծար, իսկ վատ իմաստով՝ ինքնահավան, բռի, մեծախոս և փոր ունեցող տղամարդիկ։ 

Եվս մի երևույթ, ինչը շատ է հանդիպում արդեն նաև հայ ժամանակակակից թատրոնում և կինոյում․ վերջին 2 տարիների ընթացքում բեմադրվել են 5-ից ավել ներկայացումներ, որտեղ ցուցադրվում է միասեռականների՝ տղամարդ-տղամարդու, կին-կնոջ սեռական բնույթի տեսարաններ, համբույրներ։

Անահիտ Մութաֆյանի համար դա շատ ցավոտ թեմա է, և նա կդատապարտի այն ռեժիսորներին, ովքեր մեր բեմում կցուցադրեն այդպիսի տեսարաններ, քանի որ հանդիսատեսը դա ընկալում է՝ որպես օրինակ։ Իսկ արդյոք Անահիտ Մութաֆյանը հանդես է եկել նման դերակատարմամբ, փորձեցինք պարզել հենց նրանից։
-Չեմ մոռանա, երբ ուսանողական տարիներին բեմադրում էինք Ժան Պոլ Սարտրի «Դռնփակ» պիեսը, ու ես պետք է մարմնավորեի լեզբուհի Ինեսի կերպարը, ով պետք է համբուրվեր կնոջ հետ։ Իհարկե, ինձ համար դա սարսափելի երևույթ էր, որ ինքս պետք է համբուրվեի և դա տեսներ հանդիսատեսը։ 

P1620556

Բաց տեսարան պրոֆեսիոնալ բեմում չի եղել, եղել է միայն ուսանողական տարիներին բեմադրված՝ Ալ.Քամյուի «Կալիգուլա» ներկայացման մեջ, որտեղ մարմնավորում էի Կայիսոնիա Կալիգուլայի կնոջ կերպարը...Բավական բաց, սեքսուալ ու համարձակ կերպար։

Դերասանուհին, վեհիշելով իր կյանքի բուռն ժամանակաշրջանի ամենացավոտ ու խոցելի կողմերը, հավելեց․
-Իսկ հիմա ների՛ր ինձ․ դու իմ մեջ արթնացրիր շատ մոռացված բաներ...

P1620459

Եվ ինչպես կասեր Գլյուկը՝ պարզություն, ճշմարտություն ու բանականություն, ահա գեղեցիկ երեք մեծ սկզբունքները արվեստի բոլոր ստեղծագործություններում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել