Նոր 5-ամյա ուսումնասիրությունը ցույց է տալիս , որ ապրելակերպի փոփոխությունը ` ճիշտ սնվելը, ֆիզիկական վարժությունները , եւ սթրեսի կառավարումը ` կարող է բջջային մակարդակով հակադարձել ծերացումը: Կարելի է հետ միացնել ծերացման գործընթացը : Ուսումնասիրության հեղինակներն են Դին Օրնիշը /Dean Ornish/ , որի աշխատանքը առողջ ապրելակերպի օգուտները ցույց տալն է եւ Էլիզաբեթ Բլեքբեռնը ( Elizabeth Helen Blackburn ) ով Նոբելյան մրցանակ է ստացել տելոմերները հայտնաբերելու եւ ծերացման գործընթացի հետ նրանց ունեցած կապի աշխատության համար:

Կարեւոր առարկան ուսումնասիրության հենց տելոմերներն էին ( քրոմոսոմների հատվածներ, պատասխանատու են բջջային մակարդակի ծերացման գործընթացի համար ), եւ նրանց կապը ապրելակերպի հետ: Տելոմերները ձեւավորվում են քրոմոսոմների վերջում եւ ապահովում են նրանց  պաշտպանությունը , ` նրանց կարող ենք համեմատել կոշիկի կապիչների պինդ ծայրերի հետ , որը պաշտպանում է մաշվածության ենթարկվելուց:
Սակայն տելոմերները տարիքի մեծացման հետ գնալով կարճանում են: Մարդու տելոմերների երկարությունը սովորաբար որոշում են տարիքով , եւ նրանց կարճացումը հաճախ կապված են որոշակի հիվանդությունների հետ. քաղցկեղ , սրտի հիվանդություն, գիրություն , ինսուլտով եւ շաքարախտով :
Տելոմերները չպետք է երկարեն , բայց հենց այդ երեւույթին են ականատես եղել գիտնականները : Այդ իսկ պատճառով, նրանք կարծում են , որ, հնարավոր է բախվել են տեխնիկայի , որը կարող է ետ շրջել ծերացման գործընթացը , բջջային մակարդակում , թեեւ ոչ երկարատեվ :

Փորձարկվողները վերահսկողության խմբում ցուցադրել են տելոմերների երկարացում առողջ 
ապրելակերպով զբաղվելու եւ էլեկտրոնային սարքերով քիչ համագործակցելու չափերի հետ : Եզրահանգումները մեծ հետաքրքրություն են ներկայացնում բժշկության համար , բայց ծերացումը , մի աներեւակայելի բարդ գործընթաց է , եւ տելոմերների կարճացումը ընդամենը մեկն է բազմաթիվ գործոններից .
Սակայն , միանշանակ ապացուցվել է որ ապրելակերպը ուղղակիորեն ազդում է մեր առողջության վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել