iPhone 5S-ը իր հետ բերեց ոսկեգույնի տենդենցիան, և այժմ հայտնի է դառնում, որ Ipad mini 2-ն էլ կստանա ոսկեգույն իրան: Այդ մասին վկայում են չինական մի քանի ռեսուրսներում հրապարակված այս նկարները:

1131-headband

251

Ինչպես տեսնում ենք` դիզայնը փոփոխությունների չի ենթարկվել. ստորին հատվածում Lightning անցք և ստերեո բարձրախոսներ: Իսկ Home կոճակի դիզայնից հասկանում ենք, որ Ipad mini 2-ն էլ կստանա մատնահետքերի սկաներ:

Մեզ մնում է միայն սպասել հոկտեմբերի 15-ին, երբ պաշտոնապես կներկայացվի նոր iPad կամ iPad-ներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել