Բոլորիս քաջ հայտնի է, որ աշխարհում չի կարող գոյատևել այնպիսի մի պետություն, որը չունենա արտաքին կապեր այլ երկրների հետ, մեկուսանա և փորձի զարգանալ ինքնուրույն: ՀՀ. այդ առումով բացառություն չի կազմում, սակայն մեր դեպքում այդ փաստը ավելի սուր է ու ճնշող, քանի որ մենք առանձնապես չենք փայլում պետականությամբ, չունենք գոյատևելու այն տարրական միջոցները, որոնք կարող են մեզ եկամուտ բերել և ճանապարհ բացել դեպի միջազգային ասպարեզ: Այդ իսկ պատճառով մեր առջև խնդիր, կամ ավելի նպատակահարմար է ասել, նպատակ ենք դրել կառչել որևէ տարածաշրջանային տնտեսական խմբավորումից՝ դառնալով նրա անդամը: Այս իրավիճակում հարց է ծագում. Հյուսիս թե՞ Արևմուտք:
Հայերիս ենթագիտակցության մեջ մտել է, որ մեր ամենալավ և հարազատ բարեկամը Ռուսաստանն է և միայն նրա օգնությամբ ենք կարող խլվլալ միջազգային ասպարեզում: Սակայն այդ կարծրատիպը բթացնում է մեր գիտակցությունն ու բանականությունը և ստիպում է երկու ձեռքերով կողմ լինել Հայաստանը Մաքսային միության կազմի մեջ ներգրավվմանը: Բայց մինչ կհասցնենք ստորագրել այդ «հրաշք» փաստաթուղթը, եկե՛ք հասկանանք, թե դա մեզ ինչ կտա և արդյո՞ք մենք շահող դուրս կգանք: Միանշանակ կշահեինք, եթե պայմանները այլ լինեին: Եթե մեր համար Ռուսաստանը բարեկամ է, ապա Ռուսաստանի համար մենք միայն ստրկատիրական ազգ ենք, որտեղ բոլորը նրա հպատակներն են:
ՌԴ.-ը. մեզ պարզապես օգտագործում է, չի հարգում և չի փորձում օգնել: Իմ խոսքերի վառ ապացույցն է հանդիսանում Ռուսաստանից ներկրվող գազը, որը երկար ճանապարհ անցնելով հասնում է Հայաստան, որտեղ և շահագործվում է անհամեմատ բարձր գնով, մինչ դեռ մենք կարող ենք գազ ներմուծել կրկնակի անգամ ցածր գնով մեր հարևան Պարսկաստանից, եթե Ռուսաստանը մեզ դա թույլ տա: Եթե Ռուսաստանը մեր բարեկամն է, ապա ինչո՞ւ չի մարում այն չնչին պարտքը, որը նրանից ենք փոխ առել, մինչ դեռ նա չեղյալ է համարում այն միլիարդները, որոնք իրենից պարտք են արել այլ երկրները:
Դարերդար այս խնդիրը հայ իրականության մեջ մնում է ակնառու, երբ ստիպված ենք լինում մեր գոյությունը ապահովելու համար ընկնել սրա նրա ոտքերը: Բայց այստեղ ամենասարսափելին այն է, որ մենք չենք խրատվում և չենք փորձում վեր կենալ ընկած տեղից, երբ մեզ սուտ խոստումներվ խափում են և տուն ճամփում: Եթե Ռուսաստանը մեզ վերաբերվեր ինչպես հավասարը հավասարի՝ մենք չէինք կանգնի այն կոտրած տաշտակի առաջ ինչի առաջ հիմա կանգնած ենք: Եթե նա չշարունակի մեզ անընդմեջ նվաստացնելով ճզմել, ինչպես խաղողն են ճզմում գինի ստանալու համար՝ պատկերը լրիվ այլ կլիներ: Իսկ ինչ ունի մեզանից ստանալոու. Իհարկե անվճար աշխատուժ կատվի նման տիրոջ ոտքերին քսմսվող մի բուռ ազգից: Եվ մենք դեռ շարունակում ենք խոսել բաց աշխարհ դուրս գալու մասին, տնտեսական կապերը ամրապնդելու և զարգացնելու մասին, ազատ առ ու ծախ իրականացնելու մասին, մինչ դեռ մենք տալու ոչինչ չունենք, իսկ վերցնելու համար գումար չունենք:
Նյութի աղբյուր՝ http://annagspoyan.blogspot.com/2013/09/blog-post_3640.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել