Բարի երեկո իմ ՝ արդեն 3 ժամ է աշխատանքից/դասերից տուն վերադարձած Երևան:
Ամենայն անկեղծությամբ պետք է ասեմ, որ ամեն առավոտ ուժերիս ներածին քանակով աշխատում եմ երկնել որպես էդպիսին "լավ տրամադրությունը", ու այդ ամենը շարունակվում է, մինչև իրար ենք հանդիպում երթուղայինն ու ես:
 Չէի ցանկանա ծավալվել երթուղայինների հարմարավետության մասին, այդ կազուսը աշխատանքային օրերին սպառնում է բոլորիս: Ինձ միայն անհանգստացնում է մի քանի միաբջջի տրամաբանությունը, որ ճանապարհի ասֆալտապատումը կարելի է իրականացնել  անձրևոտ եղանակին, պիկ ժամերին, որպեսզի մեր ՝ առանց այն էլ արդեն կին ժողովուրդը ավելի ու ավելի շատ պատճառներն ունենա իր կյանքն ատելու:
 Պատկերացնենք մի իրավիճակ. դուք ասենք ուսանողուհի եք, հագել եք բարձրակրունկ կոշիներ , ձեռքերով մի կերպ պահում եք գրքերը: Լավ, գրքերը ես առաջարկում եմ պահել: Դուք մի կերպ խցկվել եք այդ սիրով լցվաց կոնտեյներ ՝ հույս դնելով ձեր մարմնի ճկունության , հենաշարժիչ համակարգի ու ներքին ականջի վրա: Նշեմ , որ ավտոբուս/երթուղային հերմետիկ փակ է : Դու քո մեջ հաղթահարում ես այդ հավերժ դժգոհ իպոխոնդրիկին ու քննական հանձնաժողովի անդամի դեմքով մարդկանցից մեկին խնդրում, որ բացի պատուհանը: Այդ 50/20 սմ- չափերով անցքը կոնտեյների մեջ թերևս ամենալավ իրողությունն է, որ այսօր եղել է քո հետ: Տպավորություն է որ ավտոբուսի ու արտաքին միջավայրի միջև ճնշման տարբերությունների պատճառով ավտոբուսը մաքսիմալ քանակով օդ է հավաքելու ու нафиг տրաքի: Բաաայց ավտոբուսում կգտնվի դիսպետչերի ձայնով մեկը , ով կորոտա . <<Մի հատ էՏ լուսամույտը փակեք էլիի>>: Ու վերջ.. Ավարտվեց քո ՝ թթվածնավոր երջանկությունը:
 Գլխումդ պտտվում է Ill survive-երգը, հետո քեզ կրկին հրում են ու մտքիցդ Գլորիա Գեյնորը գնում է ՝ տեղը զիջելով ասորական հայհոյանքներին:
 Ու էդքանի հետ մեկետեղ դու կես ժամ սպասում ես, որ ասֆալտապատման պատճառով գոյացած թրաֆիկը այնուհանդերձ կավարտվի... Ինչ լավ է, որ նստած եմ..
 Այսօր խցանում էր թե՛ Իսակովի պողոտայում, թե՛ Լենինգրադյանում: Այս աբսուրդի պատճառն էլ այն է, որ խոլեստերին հարգող դասը պարզապես չի պատրաստվում ասֆալտապատողներին գիշերային աշխատանքի համար վճարել: Դատեք ինքներդ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել