1in.am-ը գրում է.

Եգիպտոսի կառավարությունը հույս ունի ավարտել անցումային փուլը հաջորդ տարվա գարնանը, տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Համապատասխան հայտարարությունը շաբաթ օրն արել է երկրի ԱԳ նախարար Նաբիլ Ֆահմին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Նրա խոսքերով՝ Եգիպտոսի անցումային շրջանը կավարտվի գարնանային նախագահական և խորհրդարանական ընտրություններով, որից հետո նոր կադրերը կփոխարինեն այժմ գործողներին, ովքեր իշխանություն են ստացել Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի տապալումից հետո: 

Ֆահմիի խոսքերով՝ Եգիպտոսի կառավարությանն արդեն հաջողվել է «արդարության, ազատության և ժողովրդավարության սկզբունքներ հիմնել, որոնք հաջորդ կառավարության համար հիմք են ծառայելու»:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Եգիպտոսը ծրագրում է ամբողջովին վերանայել սահմանադրությունը, որն ընդունվել է Մուհամմեդ Մուրսիի և «Մուսուլման եղբայրների» կառավարման օրոք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել