Ներկայացնում է Արինա Ժամհարյանը,
Իդեալական պետություն, իհարկե, գոյություն չի ունեցել և չի էլ կարող ունենալ, քանի որ կլինեն օրենքներ և կարգեր, որոնք հասարակության մի մասի համար ընդունելի կլինեն, իսկ մյուս մասի համար` ոչ: Եվ քանի որ այդ իդեալականը գոյություն չունի, մենք ենք մեզ համար ստեղծել այն: Անկեղծ ասած, երբևէ չեմ հետաքրքրվել քաղաքականությամբ, սակայն փորձեմ կառուցել ու ներկայացնել իմ իդեալական պետությունը: Իսկ ինչպիսին կլիներ այն: Կարծում եմ, որ իմ իդեալական պետությունում, բացի մարդու իրավունքներից, պետք է լինի նաև մարդու հանդեպ հարգանք, իդեալն պիտի լինի խաղաղությունը: Պետությունը կկառավարեր ոչ թե մեկ անհատ, այլ ժողովրդի ընտրած Կառավարչական խումբը, որի մեջ կմտնեին ժողովրդի հարգանքը ու վստահությունը վայելող ու գործող անձիք: Եվ ինչպես նշել է Պլատոնը՝ «արդարությունն առաջին հերթին կբնակվեր իմ պետության քաղաքացիների հոգիներում»: Կանեի ամեն ինչ, որպեսզի մարդիկ վերջիվերջո գիտակցեն, որ կյանքի իմաստը մարդու բարեկեցությունն ու երջանկությունն է: Ես նաև երազում եմ իմ պետությունը տեսնել մեծ ու հզոր, և դուք էլ, համոզված եմ, ձեզնից շատ շատերը երազում են ունենալ իսկապես մեծագույն տերություն: Ես ի նկատի չունեմ մեծագույն ու հզորագույն իր տարածքով ու բնակչության քանակով … Ո՛չ… Ուղղակի բոլորս էլ երազում ենք արժանապատիվ պետության մասին , որի մասին խոսելիս գլուխդ չես կախի , որի ներկան չես ուզենա ջնջել:
Բայց միևնույն է, հնարավոր չէ ստեղծել և ապրել իդեալական պետությունում, քանի որ իդեալական ոչինչ չի լինում: Եվ եկեք յուրաքանչյուրս սիրենք մեր պետությունը, իր թե՛ լավ և թե՛ վատ կողմերով: Եվ պետք է օգնենք մեր պետությանը նորանոր հաջողությունների հասնելու համար:
Բայց միևնույն է, հնարավոր չէ ստեղծել և ապրել իդեալական պետությունում, քանի որ իդեալական ոչինչ չի լինում: Եվ եկեք յուրաքանչյուրս սիրենք մեր պետությունը, իր թե՛ լավ և թե՛ վատ կողմերով: Եվ պետք է օգնենք մեր պետությանը նորանոր հաջողությունների հասնելու համար:
Նյութի աղբյուր՝ http://heraditak.blogspot.com/2013/09/blog-post_333.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել