168.am-ը գրում է.
ՀՀ կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով առողջապահական ապահովագրման քաղաքականությանը, կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանն ասել է. «Մենք ունենք քաղաքական պարտավորություն` մեր քաղաքացիներին խոստացել ենք, որ հինգ տարվա ընթացքում սրտի վիրահատությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր քաղաքացու, անկախ նրանից, թե նա պետական հատվածում է աշխատում, թե մասնավոր: Առաջին քայլը, որ արեցինք, ներդնելով առողջապահական ապահովագրական համակարգ, շուրջ 120 հազար աշխատողի համար այս խնդիրը լուծեցինք: Հիմա ձեզ հետ միասին պետք է փուլ առ փուլ գործիքներ կիրառենք, որոնք հնարավորություն են տալու նաև մասնավոր հատվածի և չաշխատողների համար այս ծառայությունները հասանելի դարձնել: Մեր հաստատմանը ներկայացված այս փաստաթուղթը բազմազավակ ընտանիք ունեցող կանանց հնարավորություն է տալու ձեռք բերել առողջապահական ապահովագրական պոլիսներ, որպեսզի նրանք նույնպես ապահովագրված լինեն թանկարժեք վիրահատությունների պարագայում: Առաջին անգամ մենք դա փորձում ենք կիրառել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ