Սեպտեմբեր 26 1978 - Փետրվարի 19 2004, Արյան հոտ է գալիս, սարսափում եմ այս ճահճից, արյունոտ է մարդասպանի ձեռքերը, խիղճը կեղտոտ իսկ աչքերում սատանու ոգին, որն իր հերթին հասավ նրան ինչին որ ձգտում էր: Վողողված է աշխարհը արյունով, մարդիկ չար են տենչում են արյուն իսկ անմեղը դառնում է զոհ արյան ծարավ գազանի ձեռքում: Գիշեր, արյունոտ գիշեր եւ անձրեւի ոչ մի կաթիլ լալիս էր ամբողջ հայությունը ամբողջ մարդկությունը: Մարդասպան ոճրագործին իր կատարած ոճիրի համար տվեցին կոչումը հերոսի, որ նա գազան է՝ եւ չունի արժեք մարդկության աչքում:
Արյունոտ գիշեր, որին հաջորդեց լուսաբացը, արյան հոտ է փչում ամեն մի անցքից եւ ամբողջ քաղաքից տանում են դին մեր հայորդու արնաքամ եղած բայց արյուն չդարցած քո սէգ մարմինը հանգչում է հողի տակ, իսկ հոգիտ երկնքում Աստծո կողքին է նայում ես ներգեւ ու չես հավատում որ այս ամենը քեզ հետ է եղել: Հորդարռատ անձրեւի փոխարեն արյունտ թափվեց այս փուչ աշխարհի վրա, անմեղ աչքերը քո ու անմեղ հայացքդ միշտ մեր սրտերում կմնա:
-Գուրգեն Մարգարյան քո արյունը երբեք գետնի վրա չի մնա այն պետք է օվկիանոս դառնա եւ հենց այդ օվկիանոսի մեջ պիտի խեղդվի ռամիլ սաֆֆարովը, այն ինչ արարել է Աստված իրավունք չունի ոչնչացնել մարդկային տգիտությունը: Ատում եմ այս կյանքը եւ կյանքի կանոները: Պետք է նոր ընտանիք կառուցվեր փոքրիկ երեխայի ճիչ պետք է լսվեր բայց ուր ես դու հիմա չկաս չես գալու մինչ դեռ այն սինլքոր արարծը վայելում է իր կյանքը կարծես վոչինչ ել չի եղել: Ինչպես կարելի է մարդուն զրկել իր կյանքից ով ես դու որ պետք է տնօրինես մարդկային ճակատագիրեը չէ-որ այն դու չես պարգեւել:



