1in.am-ը գրում է.
Դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը «7 օր» ամսագրին պատմել է իր ամբիցիաների մասին:
Դերասանուհու խոսքերով՝ այժմ ինքը գտնվում է իր կարիերայի գագաթնակետին: Յոհանսոնն ասել է, որ վաղուց է ցանկանում ռեժիսորական փորձ անել: «Ես այդ մասին երազում եմ 12 տարեկանից: Հիշում եմ, թե ինչպես էի նկարահանումներից մեկի ժամանակ նայում Բոբ Ռեդֆորդին և երազում, թե ինչպես նրա նման ես էլ կքննարկեմ իմ տեսարանները, հերոսին՝ օպերատորների, դիմահարդարների հետ: Ինձ դա յուրօրինակ, հրաշալի աշխատանք էր թվում: Պատրաստվում եմ նկարահանել ոչ շատ հայտնի պատմվածք Թրումեն Կապոտի մասին»,- ասել է դերասանուհին:
Սքարլեթը հայտարարել է, որ պատրաստվում է քաղաքականությամբ ևս զբաղվել: «Իհարկե, նմանատիպ հայտարարությունները փոքր-ինչ տարօրինակ են, սակայն ես շատ քաղաքականացված միջավայրում եմ մեծացել»,- հավելել է Յոհանսոնը: