1in.am-ը գրում է.

Ասոցացման համաձայնագրի ստորագրումից և ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելուց հետո Ուկրաինային տնտեսական աճ է սպասվում, ինչը ժամանակին տեղի է ունեցել նաև Լեհաստանում: Այս կարծիքը Համաշխարհային տնտեսագիտության ինստիտուտի վերլուծաբան, Ուկրաինայի հարցերով փորձագետ Անդերս Ասլունդը հայտնել էր BTB հեռուստաալիքին տված հարցազրույցում: 

«Մենք համոզված ենք, որ ուկրաինական ընկերությունները եվրոպականների հետ ենթակապալառու կդառնան: Եվրոպական ընկերություններն Ուկրաինայում ակնհայտորեն ավելի մեծ ուղիղ ներդրումներ կանեն, և դա իրականում կարող է վերափոխել ձեր տնտեսությունը: Դա երկաթ և քիմիկատներ չի լինի, այլ ավելի շատ արտադրական ապրանքներ և ծառայություններ: Ես կարծում եմ, որ Ուկրաինայի IT-ոլորտը չափազանց կաճի, կշարունակի աճել նաև գյուղատնտեսությունը»,- փորձագետին մեջբերում է УНИАН-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել