1in.am-ը գրում է.

Միջին վիճակագրական կնոջ զգեստապահարանում 107 տարբեր հագուստներ կան, ընդ որում կանանց մեծամասնությունը շաբաթը մեկ անգամ մտածում է, թե հագնելու ոչինչ չունի: 

Վաղուց հայտնի է, որ կանայք սիրում են խանութներով շրջել: Նրանք ուրախությամբ ազատ ժամանակն առևտրի կենտրոններում են անցկացնում՝ իրենց համար նոր հագուստ գնելով: Դատելով ամեն ինչից՝ սոցիալական ցանցերը նրանց պարբերաբար իրենց զգեստապահարանը թարմացնելու առիթ են տալիս: 

Սոցիալական ցանցերում տեղադրված հսկայական թվով լուսանկարները ստիպում են կանանց մտածել, թե իրենց հագուստը հնացել է, և նրանք ցանկանում են նորը ձեռք բերել: Վերջերս կատարած ուսումնասիրությունից հետո այս եզրակացությանն են հանգել գիտնականները: 

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ միջին վիճակագրական կանաց 36 տոկոսը կարծում է, թե իր հագուստը պիտանի չէ: 

Հարցումները ցույց են տվել նաև, որ կանանց 67 %-ը կարծում է, որ հատուկ արարողությունների համար հագնելու զգեստ չունի, իսկ 64 %-ն արդյունքում ինչ-որ նոր բան է գնում: Իսկ կանանց 36 %-ը խոստովանել է, որ հաճախ հագուստ է գնում և թաքցնում դա ընտանիքի անդամներից: 

Ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ կանանց կեսը մեկ օր առաջ է ծրագրում, ինչ հանգել հաջորդ օրը, սակայն հաճախ չի կարողանում իրեն անհրաժեշտ իրը գտնել զգեստապահարանում: 

Հարցվածների մեկ երրորդը հայտարարել են, որ առավոտյան շատ են անհանգստանում, քանի որ չեն կարողանում որոշել ինչ հագնել, ընդ որում 44 %-ը հագնում է այն հանգուստը, որը պատրաստվում էր լվանալ: Հարցվածների 5 %-ը խոստովանել է, որ այնպիսի իրեր ունի, որոնք չի հագել արդեն երկու տարի, իսկ 75 %-ն ասել է, որ երբեմն զգեստապահարանի հետևի մասում այնպիսի իրեր է հայտնաբերում, որոնց մասին վաղուց մոռացել էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել