Հ1-ի եթերում հակառուսականության ու հակահայկականության հերթական նոպան, որին ականատես դարձանք այս մի քանի օրը, ուշագրավ է ոչ միայն Նիկոլի՝ Մոսկվա այցի ու Կարմիր հրապարակում Բածկայի կողքին «թթված» դեմքով թառելու ֆոնին, այլև՝ Աննայի կրթարշավի. Արծրունից մինչև սորոսածին վերլուծաբաններ մեզ ջանում են համոզել, որ այն, ինչ որ գիտենք Երկրորդ համաշխարհայինի ու Հայրենական պատերազմի մասին, պարզ կեղծիք է:

Հայտնի է, որ Աննայի կրթարշավը կոչված է վերաիմաստավորելու հայ ժողովրդի անցած ուղին, այն արժեքներն ու պատկերացումները, որոնք կրել են մեր հայրերն ու պապերը, այն հաղթանակները, որոնցով պարծեցել են բազմաթիվ սերունդներ: Հ1-ը, փաստորեն, սկսել է բացահայտորեն առաջ տանել Աննայի նարատիվները՝ նկատի ունենալով հատկապես նրա ՀԿ-ի առաջնահերթությունները, որոնցում հատուկ շեշտված էր ԶԼՄ-ների միջոցով մարդկանց «ուղեղները լվանալու» կարևորությունը:

Այն, ինչին ականատես դարձանք Հ1-ով, քարոզչական դաշտում Աննայի կազմակերպած դիվերսիան էր. մի կողմից՝ հակառուսականութունն էր եթերից հորդում, մյուս կողմից՝ նվաստացվում հաղթանակում հայության ունեցած դերը: Աննայի քարոզիչները Իլհամի «սրտին յուղ էին քսում»՝ միաժամանակ նրա արևմտյան տերերին ջանում ապացուցել, որ չունեն «իզմեր»:

Աննայի կրթարշավը իրականում շատ ավելի վտանգավոր կարող է լինել, քան 10 հատ պատերազմ: Այն մեր դեմ մղվող հիբրիդային պատերազմի մի էական մասն է, որում չպարտվելը ոչ պակաս կարևոր է, քան կոնվենցիոնալ պատերազմում առնվազը չկապիտուլացվելը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել