1in.am-ը գրում է.
ՀՀ ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի երեխաներին կնքելու պատճառով այսօր՝ սեպտեմբերի 28-ին, փակ էր Մալաթիայի Սուրբ երրորդություն եկեղեցին:
Մինչ կնունքի արարողության սկսվելը հավատացյալների համար եկեղեցին փակ է եղել, որպեսզի ներսը զարդարեն: Եկեղեցին բացվել է միայն արարողության ավարտից հետո, երբ հյուրերը գնացել են, և ներսի զարդարանքը հավաքվել է:
Նշենք, որ Սամվել Ալեքսանյանի երեխաների կնունքի քավորն այս անգամ ոչ թե Հակոբ Հակոբյանն է, այլ ռուսաստանաբնակ հայտնի գործարար Սամվել Կարապետյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_society_218103.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել