«Դու միայնակ չես» բարեգործական նախաձեռնությունը շարունակվում է և սկվել է դրա երկրորդ փուլը: Այսօր նախաձեռնությանը միացավ «Medesy» ստոմատոլոգիական կենտրոնը:
BlogNews.am-ի և Individuum casting-ի համատեղ ջանքերով ծնված այս նախաձեռնության մասնակիցները միավորվում են բարիք գործելու և դիմացինին դրական լիցքեր պարգևելու գաղափարի շուրջ: Նախաձեռնության երկրորդ փուլում մենք կոչ ենք արել անհատներին և կազմակերպություններին միանալ մեզ և Երևանի կենտրոնական փողոցներում պատահական անցորդներին ծաղիկներ ու նախաձեռնության մասին թռուցիկներ բաժանել, այդ կերպ մարդկանց ժպիտներ պարգևելով ու մեր գաղափարները հաղորդելով:

«Medesy» ստոմատոլոգիական կենտրոնը արձագանքեց մեր կոչին և իր միջոցներով աջակցեց, որպեսզի հնարավոր լիներ այս ամենը անել: Կենտրոնի տնօրեն Մհեր Մկրտումյանը մեզ հետ զրույցում մասնավորապես նշեց.

«Դիմացինին օգնելը, բարություն անելը, կամ էլ ուղղակի հաճելի պահ պարգևելը պետք է դառնա կենսակերպի անբաժանելի մաս մեր հայրենակիցների մոտ և ես ուրախ եմ, որ կա նման փայլուն նախաձեռնություն, որին մենք էլ սիրով միացանք, որովհետև հավատում ենք, որ լավություն հնարավորինս շատ է պետք անել»:

«Դու միայնակ» չես նախաձեռնության երկրորդ փուլը կշարունակվի առաջիկա մի քանի օրերի ընթացքում և այլ կազմակերպություններ ևս կարող են միանալ այս գեղեցիկ ու բարի գործին և իրենց լուման ներդնեն մեր հայրենակիցներին բարություն քարոզելու գործում:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել