Յուրա Զալյանը դարձել է կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր։
Երևանում ավարտին մոտեցող ԵԱ-ի 60 կգ քաշայինների պայքարում Զալյանը բրոնզե մեդալի համար մենամարտում առավելության է հասել Կոսովոյի ներկայացուցչի նկատմամբ:
Կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնությունն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մասնակցում է 54 երկրի շուրջ 1000 մարզիկ։
Հայաստանի հավաքականից ԵԱ-ի բրոնզե մեդալին ավելի վաղ արժանացել էր նաև Գոռ Ներսիսյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել