Ժամանակի ընթացքում բազմաթիվ աճպարարներ են եղել ում անհավանական հնրաքները շատերին ստիպել են այդ մարդկանց երկրպագուները դառնալ ու նույնիսկ հավատալ, որ այն ինչ իրենք տեսնում են իրականություն է և ոչ թե խաբկանք: Այս հոդվածում ներկայացնում ենք 23 այդպիսի օրինակներ, որոնք կստիպեն ձեզ հավատալ այսպիսի հրաշքների:

23.Դեվիդ Բլեյնի «Սառչել Ժամանակի մեջ» հնարքը

david blaine

2000թ.ի նոյեմբերի 27-ին աշխարհի բոլոր անկյուններից  միլիոնավոր հանդիսատես հետևում էր, թե ինչպես էր Դեվիդ Բլեյնը իրականացնում իր ամենավտանգավոր աճպարարական հնարքը, որը ցուցադրվում էր ուղիղ եթերում: Նա սառույցի մեջ մնաց 63 ժամ, 42 րոպե և 15 վայրկյան մինչ սառույցից դուրս գալը: Սառույցը թափանցիկ էր և ապացուցվել է, որ ամբողջ ընթացքում նա եղել է սառույցի մեջ: Երբ նրան հանել են սառույցից Բլեյնը գլխապտույտներ է ունեցել և ստիպված են եղել հոսպիտալացնել նրան:

22.Ազատության արձանի անհետացումը 

1983թ.ին Դեվիդ Կոպերֆիլդը կարողացել է այնպես անել, որ ԱՄՆ Ազատության արձանը անհետանա իր կանգնած տեղից: Նրա այս հնարքը ուղիղ եթերում ցուցադրվել է հեռուստատեսությամբ: Կոպերֆիլդը հսկայական վարագույր է բարձրացնում արձանի ամբողջ բարձրությամբ: Մի քանի վայրկյան անց նա իջեցնում է վարագույրը, իսկ դրա տեղում ոչինչ չի լինում: Արձանի դատարկ տեղում նույնիսկ լույս են բաց թողել, որպեսզի համոզվեն, որ արձանն իսկապես անհետացել է և կամ ոչ մի հավելյալ բան չի տեղադրվել, որ կփակեր արձանի տեսանելիությունը:

21.Գլուխը մարմնից տարանջատել 

Իլյուզիոնիստ Կիրիլ Տակայաման ապշեցրեց ամբողջ աշխարհին, երբ իրականացրեց իր անհավանական աճպարարական հնարքը: Նա կարողացավ մարմնից առանձնացնել իր գլուխը: Կիրիլը ֆրանսիական ծագում ունեցող աճպարար է, ով առավել հայտնի է Ճապոնիայում: Դիտեք անհավանական նրա հնարքը:

20.Դեվիդ Կոպերֆիլդի օդ բարձրանալն ու ճախրելը

Դեվիդ Կոպերֆիլդը նորից հայտվեց այս ցանկում, քանի որ այն ժամանակ չունենալով համապատասխան տեխնոլոգիաներն ու համակարգչային թվային ծրագրերը նրան հաջողվել է հրաշալի խաբկանք ստեղծել: Նա ոտքերը ծալած վիճակում ճախրել է օդում, որն այդ ժամանակ ուղղակի անհնար էր ստանալ, քանի որ տեխնիկան դեռևս այդքան զարգացած չէր:

19. Պենտրագոնների մետամորֆոզը

Աճպարարությունը միայն վերջնական արդյունքի մեջ  չէ, այլ իրականացման, ներկայացման ու ստեղծարարության մեջ: Պենտրագոնները ոչ միայն ամենաարագ աճպարարներ են համարվում, այլև բավականին ստեղծարար են և գիտեն ինչպես զվարճացնել հանդիսատեսին:

18.Ռիչարդ Ռոսի օղակներով հնարքը

Ռիչարդ Ռոսը առավել ընդունվել ու սիրվել է հանդիսատեսի կողմից իր օղակներով անհավանական հնարքի շնորհիվ: Դիտեք նրա կատարումներից մեկը ներկայացված տեսանյութում:

17.Դեվիդ Բլեյնը սուրճը դարձննում է մետաղադրամներ

Դեվիդ Բլեյնի հնարքները հաճախ են ցուցադրվում հեռտուստատեսությամբ և մեծ ժողովրդականություն են վայելում: Նրա այդ հնարքներից մեկում երևում է, թե ինչպես է բաժակի հեղուկ սուրճը դարձնում մետաղադչրամների ու նվիիրում այն մուրացիկին ով իր ձեռքում պահում էր սուրճը:

16.Դորեն Բրաունի ծխի հնարքը:

Դորեն Բրաունը առավել հայտնի է մտավոր աճպարարություններ իրականացնելով: Ինչպես օրինակ հիպնոսը, մտքի կառավարումը:
Տեսանյութում նա խնդրում է աղջիկներին մի խաղաքարտ պահել, այնպես որ դրա պատկերը նրանց մտքում հստակորեն տպավորվի: Այնուհետև նա գուշակում  է այդ խաղաքարտը ու փորձում առկա խաղաքարտերի տրցակի մեջից գտնել դա, սակայն հանկարծակի հանում է այն իր բերանից:

15.Ռոլեր Քոստերի մահացու հնարքը

Լենս Բուրթոնը հայտնի է իր բազմաթիվ ու բազմազան հնարքներով: Նա սկսել է աճպարարությամբ զբաղվել դեռևս 5 տարեկանից ու շարունակում է աշխարհին զարմացնել իր ստեղծարար հնարքներով: Մեկնաբանություններն անիմաստ են ուղղակի դիտեք տեսանյութը:

14. Թոմաս Բլեք Թորնի էլեկտրական գայլիկոնը կոկորդը մտցնելու հնարքը:

Բազմաթիվ աճպարարներ են  կատարում թրեր կուլ տալու հնարքներ, սակայն ոչ ոք դեռևս կուլ չի տվել էլեկտրական գայլիկոնը հատկապես գործի գցած վիճակում:

13.Փամփուշտները բերանով բռնելու հնարքը

Փենի ու Թելերի հնարքը կատարվում է փամփուշտներով, որոնց վրա հհանդիսատեսն ինչ-որ ձևով նշում են կատարում աճպարարների խնդրանքով: Փենի ու Թելերի նշումներով փամփուշտները տեղադրում են ատրճանակների մեջ ու դեմ առ դեմ կանգնելով կրակ բացում միաժամանակ ու բերանով բռնում արձակված փամփուշտները: Այս հնարքն իրական է և ոչ մի խաբկանք չի օգտագործվում:

12.Հենս և Հելգա Մոռետտիների մահացու հնարքը

Այս հնարքը կարող է իսկապես մահացու լինել: Հանս և Հելգա Մորետտիները Գերմանիայի լավագույն իլյուզիոնիստներից են համարվում: Դիտեք նրանց անհավանական այս հնարքը:

11.Հարի Հաուդինիի բազմաթիվ կապանքներից ու ջրից ազատվելու հնարքը

Հաուդինին հիրավի տպավորիչ աճպարար էր: Նա տարբեր խենթ հնարքներ էր կատարում:  Սկզբում նրա ոտքերն ու ձեռքերը կապում են այնուհետև նրան իջեցնում են ջրով լի ապակե ավազանի մեջ: Կկարողանա արդյո՞ք ազատվելով կապանքներից ողջ դուրս գալ ջրից... դիտեք տեսանյութը:

10.Քրիս Էնջելի օդ բարձրանալու հնարքը

Չնայած օդով ճախրելու հնարքն արդեն իրականացվել է Դեվիդ Կոպերֆիլդի կողմից, սակայն Քրիս Էնջելի կատարումը հիրավի ապշեցուցիչ է նրանով, որ նա դա անում է փողոցում` բազմաթիվ ականատեսների ներկայությամբ: Ու չնայած շատերը կարծում են, թե իսկապես օդ է բարձրանում այնուամենայնիվ նա նշում է, որ դա ուղղակի սովորական հնարք է:

9.Բեռնատարի տակ պառկելու հնարքը

Աճպարար Փենը ապշեցնում է հանդիսատեսին բառացիորեն հսկայական բեռնատարի անիվների տակով անվնաս անցնելով:

8.Մետամորֆոզ

Այլ բանի փոխակերպվելու կարողությունն ամենազիլ բանն է: Իսկ սովորական տղայից գեղեցկուհի օգնականին վերափոխվելը դեռևս ապշեցնում է հանդիսատեսին, որն ուղղակի պաշտում է այս տեսակ հրաշքների ականատես լինել:

7.Հանդիսսատեսի առջևի ատամները հանելու հնարք

Եվս մեկ ապշեցուցիչ հնարք Դեվիդ Բլեյնի կողմից, ով հենց փողոցում կատարում է իր հնարքը տարբեր անցորդների հետ: Նա կարողանում է մարդկանց առջևի ատամները հանել ու նորից վերականգնում է դա: Այս հնարքի մասին բավականին հակասական կարծիքներ կան, թե արդյո՞ք այս աճպարարությունն իրական է, թե ոչ:

6.Չինական Մեծ պատի միջով անցնելու հնարքը:

Դեվիդ Կոպերֆիլդը բազմաթիվ հնարքներ է իրականացրել այդ թվում նաև արագ  Չինական Մեծ պատը շրջանցելը: Երբ նա դա արեց տեխնոլոգիաներն այդ ժամանակ դեռևս այսքան զարգացած չէին. այնպես որ նրանից իսկապես մեծ ջանքեր են պահանջվել դա իրականացնելու համար:

5.Հինգ 1 դոլարները հինգ 100 դոլարների փոխակերպելու հնարքը:

Դեյվիդ Բլեյնը շարունակում է զարմացնել մարդկանց: Նրա լավագույն հնարքներից մեկն է մեկ դոլարը հարյուրի դարձնելը, որը կատարելուց հետո նա այդ դոլարները թողեց Հյուսիսային Օռլեանի Կատրինա փոթորիկից փրկված բնակիչներին: Մինչև դոլարների հնարքը տեսանյութում նա սկզբում ներկայացնում է խաղաքարտերով հնարքը, որտեղ երևում է, թե ինչպես է տղամարդու ձեռքի ու նրա ստորագրությամբ խաղաքարտը կնոջ ձեռքում փոխակերպվում վերջինիս մտքում պահած խաղաքարտին: Ապշեցուցիչ է:

4.Քրիս Էնջելը քայլում է ջրի վրայով

Քրիս Էնջելին «սև մոգ» են համարում իր այս անհավանական հնարքների համար: Նա կարողանում է քայլել ջրի վրայով: Համոզվեք ինքներդ տեսանյութից:

3.Դեվիդ Կոպերֆիլդի մահացու սղոցի հնարքը

Բազմաթիվ աճպարարներ են այսօր կատարում սղոցով մարմինը կտրելու այս հնարքը, որն ի սկզբանե Կոպերֆիլդի լավագույն հնարքներից մեկն էր: Նա կարողանում էր հավատացնել հանդիսատեսին, որ իր մարմինը սղոցվում է: Ու չնայած բազմաթիվ անգամներ, ինչպես նշեցինք, այս հնարքը կատարվել է, այնուամենայնիվ Կոպերֆիլդի կողմից կատարվածը դեռևս մնում է չգերազանցված:

2. Դեվիդ Կոպերֆիլդի տասներեքը

Դեվիդ Կոպերֆիլդը հայտնի էր նաև հումորի զգացումով, որի միջոցով կարողանում էր հրաշալիորեն շփվել հանդիսատեսի հետ: Նրա այս հնարքն իսկապես անբացատրել է: Նախ նա գնդակներ է նետում դեպի դահլիճ` դեպի հանդիսատեսն այնպես, որ երաժշտության դադարի հետ մեկ տեղ պատահական մարդիկ բռնեն գնդակները: 13 հոգին ովքեր բռնում են գնդակները բարձրանում են բեմ, նա խնդրում է նրանց նստել օդում գտնվող 13 հոգու համար նախատեսված նստարաններին ու այս ու այն կողմ թափահարել նախապես իրենց տրված լուսարձակները: Վարագույով նրանց ծածկելուց հետո Կոպերֆիլդին հաջողվում է նրանց վայրկյանների ընթացքում բեմից նրանց տեղափոխել դահլիճի մյուս կողմը: Դիտեք այս հրաշքը տեսանյութում:

1.Կոպերֆիլդի տարածության մեջ տեղափոխությունը

Եվս մի հնարք Կոպերֆիլդից, որը մինչ այժմ ոչ ոքի չի հաջողվել կրկնել: Նա կարողացել է ինքն իրեն մեկ այլ մարդու հետ տեղափոխել Հավայան կղզիներ հենց շուի ժամանակ:  Ապացուցելու համար, որ դա ոչ թե նկարահանված է, այլ նա իսկապես կարողանում է տեղափխվել նա գնդակի միջոցով պատահականորեն ընրված մարդկանց լուսանկարում է հենց շուի ժամանակ նկարված պաստառի հետ: Հանդիսատեսից մեկ այլ պատահականորեն ընտրված անձի նա խնդրում է, որպեսզի իր անվան ու ազգանվան առաջին տառերը գրի նրա ձեռքին: Մնացածը դիտեք տեսանյությում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել